Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՄինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացիԵվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Երթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԳազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԱրտակարգ դեպք, տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և հայտնել, որ կդիմի ծայրահեղ քայլի. Shamshyan Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՓաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանՄյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԵրևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիՀայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն ենՀզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»
Տնտեսություն

Պոչամբարի անվտանգ կառավարման նոր համակարգն արդեն շահագործվում է

ԶՊՄԿ-ն դեռեւս անցյալ տարի հայտարարեց, որ ընթացքի մեջ է բնապահպանական արդի տեխնոլոգիաների ներդրման մեծածավալ գործընթացը, որի շրջանակներում կոմբինատը նախատեսում է ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխանող բնապահպանական կայունության ապահովման   նոր համակարգեր։

Մեր հարցմանն ի պատասխան ԶՊՄԿ-ից հայտնեցին,  որ բնապահպանական կառավարման արդիականացման ծրագրերն ըստ ժամանակացույցի իրականացվում են։ Ներկայումս արդեն իսկ ավարտվել են  լայնատիրույթ 1 սեյսմոմետրի և 9 աքսելերոմետրերի տեղադրման աշխատանքները Գեղիի ջրամբարի և Արծվանիկի պոչամբարի կայունության կառավարման և անվտանգ շահագործում ծրագրի շրջանակներում, որի մասին ևս տարեսկզբից հայտարարվել էր։ Այդ մոնիթորինգի համակարգերը նախագծված են հիդրոտեխնիկական կառույցների կայունության ապահովման  և պատվարների անվտանգ շահագործման համար։ Այն թույլ է  տալիս ցանկացած ֆիզիկական/տեկտոնական շարժման դեպքում, հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումները։ 

«Իտալիայից վերջերս ներկրված սարքավորումները (սեյսմոդաչիկներ),  որոնք տեղադրվում են պոչամբարի պատվարին և հարակից լանջերին, ֆիզիկական շարժման դեպքում, ավտոմատ արձագանքման համակարգով գրանցելու են կայունության ցուցանիշների փոփոխությունը, համեմատելով դրանք   թույլատրելի շեղումների  ցուցանիշների հետ։ Ըստ էության, դա բարձրացնում է  պոչամբարի կայունության վերահսկողությունը, որի շնորհիվ հնարավոր է լինելու էլեկտրոնային համակարգով գնահատել պոչամբարի պատվարի ցանկացած տատանում  կամ  շեղում, ինչը չափազանց կարևոր է պոչամբարի անվտանգ կառավարման տեսակետից,- մեզ հետ զրույցում ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը։ Բացատրելով տեղադրված համակարգի աշխատանքի սկզբունքը և կարևորությունը, նա շեշտեց, որ հիդրոտեխնիկական կառույցների պատվարների սեյսմիկ անվտանգությունն ապահովելու նպատակով, աշխարհում ընդունված լուծումը պատվարի վրա և հարակից հարթակներում ժամանակակից բարձր զգայունության սարքերի տեղադրումն է, որոնց միջոցով հնարավոր է դառնում լուծել մի շարք կարևոր խնդիրներ՝ պարզել կառույցի դինամիկ բնութագիրը, ուսումնասիրել տվյալ գոտու սեյմիկ ռեժիմը, վերլուծել և պարզել  հիդրոտեխնիկական կառույցի շահագործման ընթացքում առաջացած հնարավոր հարուցված սեյսմիկության պատկերը և բնույթը, ինչպես նաև օգտագործել սարքերի գրանցած տվյալները սեյսմիկ վտանգի վերլուծության և գնահատման աշխատանքներում։

«Առաջադեմ սեյսմիկ համակարգերը հագեցած են թե՛ սեյսմոմետրերով, թե՛ աքսելերոմետրերով։ Դրանք կոչված են գրանցելու  ինչպես փոքր տատանումները, այնպես էլ, ուժեղ սեյսմիկ տատանումները։ Կարևոր ձեռքբերում եմ համարում այս համակարգի առկայությունը, քանի որ դա զգալի ներդրում է պատվարի անվտանգ շահագործման ապահովման միտված աշխատանքներում, և թույլ է տալիս ինժեներներին կատարելագործել պատվարների կոնստրուկցիաները՝ նվազագույնին հասցնելով սեյսմիկ ռիսկը», - ասաց Տարոն Նավասարդյանը։

 Պետք է նաև նշել, որ այս տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվել Հայաստանում և դա հնարավոր եղավ իրականացնել բացառապես ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ։