Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ Մհեր Ավետիսյանի կարևորագույն ուղերձները՝ սոցիալական ցանցի միջոցով Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Էդուարդ ՇարմազանովԹափանցիկ արևային մարտկոցները կկարողանան սմարթֆոնները լիցքավորել էկրանի ապակու միջոցով Կիևում սկսել են քննարկել ՌԴ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր սցենարները. Der Spiegel «Ապագան ինքնավար է». Tesla-ն ներկայացրել է ինքնավար տաքսի, նոր սերնդի ռոբոտ օգնական (լուսանկարներ) Իրանը «ակտիվորեն ծրագրում է» Թրամփի դեմ մահափորձը՝ որպես վրեժ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար. Politico Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի «Ասում են՝ Գերմանիայից հատուկ բժիշկներ են հրավիրել». Աշոտ Ղազարյանը՝ ծանր հիվանդ լինելու լուրերի մասինՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի օրն էՂարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Կիևը կստանա 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ. Գերմանիայի կանցլեր Ադրբեջանն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. Փաշինյան Երևանին՝ «Եվրասիայից». երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված հայոց մայրաքաղաքի 2806-ամյակին «Սոգլասիե Արմենիա» ընկերություն հայտարարությունը Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին. ՀայաՔվեՓաշինյանը վերջին պահին նախարարի այլ թեկնածու է առաջարկելու «Գործ սարքողները» խոսում են արդարությունից Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին Գիտնականը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ են արևային մարտկոցները տեղադրվում դաշտերում, ոչ թե ավտոկայանատեղիներում Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան 10 բուհ եւ 12 մասնաճյուղ կփակվի. 1400 դասախոս, 500-600 աշխատակից, 9000 ուսանող ի՞նչ պետք է անեն. Մենուա Սողոմոնյան Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ» Դիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ» «Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ» Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» «Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին
Հասարակություն

Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:

«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն  ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը: 

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:

Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:

«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու  սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:

Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:

Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր: