Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր ԱվետիսյանԻրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններՄհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունըԹշնամու կամակատարներից պետք է պաշտպանենք Սուրբ Էջմիածինը. Ավետիք ՉալաբյանԻսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ նոր հարձակում է սկսվել Հայտնի է Փաշինյան-Էրդողան բանակցությունների ժամն ու տեղը Դժվար է գտնել Քրեական օրենսգրքի մի հոդված, որը սրանք չեն խախտել. Ցոլակ Ակոպյան 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը իր կարողությունը կբաժանի 106 երեխաների միջևԶՊՄԿ-ն նոր նախաձեռնություն է սկսում կրթական ոլորտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական բնակավայրի ուղղությամբ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներին Փաշինյանի ամենասարսափելի վախերը «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները հանդիպել են Բելգիայի խորհրդարանի անդամ, «Ֆլամանդական շահ» խմբակցության ներկայացուցիչ Էլեն Սամինի հետՕվերչուկը զգուշացնում է Հայաստանին Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Ջուր չի լինելու Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»Այն մասին, թե ինչի ենք մենք պատրաստ՝ պաշտպանելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թշնամու կամակատարներից․ Ավետիք ՉալաբյանԻրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ են արել Փաշինյանը թող իր հարցերը լուծի, ոչ թե եկեղեցու. քաղաքացիներՀունիսի 20-ին ժամը 10:00-ից գազ չի լինի․ հասցեներ Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոh, 2 վիրшվոր Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է
Քաղաքականություն

Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ այն բանից, թե վերջին ասուլիսում Փաշինյանը ինչ «զեղումներ» արտահայտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, փաստն այն է, որ նրա վարչախմբի դիրքորոշումը շարունակում է մնալ հակառուսական: Ասենք, հենց նույն ասուլիսում, մինչ այդ «դարակազմիկ» զեղումները հնչած հայտարարություններն էլ, դրանց ընդհանուր բնույթն ու բովանդակությունը դա էին արտացոլում: Այն, ինչ ասաց Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, թե՝ ճիշտ չի համարում Ռուսաստանի հետ վատ բառապաշարով խոսելը և էլի մի քանի ֆրազ՝ նույն ոգով, իրականում այնքան էլ չէր վերաբերում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությանը: Դա, ավելի շուտ, խոսակցության տոնայնության մասին էր, կարելի է ասել: Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա Նիկոլ Փաշինյանի 6 տարվա պաշտոնավարումը, կարելի է ասել, ցուցադրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես չի կարելի հարաբերվել ռազմավարական դաշնակցի հետ:

Փաստը մնում է փաստ, որ վարչապետելու 6 տարի և 3 ամսվա ընթացքում ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ, այնպես էլ նրա ամբողջ թիմը՝ հիմնական դերակատարներով, արել ու անում են ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելու, Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու, Ռուսաստանին որևէ վատություն անելու համար: Մի խոսքով, արևմտյան թելը թելելու համար: Փաշինյանի ու նրա քաղաքական խմբի դիրքավորումը մնում է հակառուսական, ըստ այդմ՝ նաև Հայաստանին հարվածող, Հայաստանի կենսական շահերին հակասող: Ի դեպ, Փաշինյանի հայտարարություններին նաև Ռուսաստանի արձագանքը չուշացավ: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դիվանագիտորեն, բայց այնպես, որ վերջին «պողոսին» էլ հասկանալի լինի, նախ նկատեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են (ցանկանում էին) ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ Արցախում ճգնաժամը կարգավորելու համար, ապա՝ «ի սեր Աստծո»:

Այնուամենայնիվ, սա դիվանագիտական արտահայտություն է, այլ ոչ թե աստվածաբանական: Այլ կերպ ասած՝ Լավրովն ակնարկում է՝ մեղքը՝ ձեր վզին, եթե կուզեք՝ խղճին: Իրականում բանիմաց մարդիկ հասկանում են, որ չկա առանց միջնորդների Հայաստան-Ադրբեջան բանակցություն: Հա, գեղեցիկ ֆրազներ ասվում են, բայց իրականում նման բան չկա: Կա Թուրքիայի վերահսկողության ներքո իրականացվող ադրբեջանական թելադրանք Հայաստանի փաշինյանական իշխանություններին, որոնք էլ մեծագույն հաճույքով կատարում են այդ թշնամական հրահանգները: Հոշոտված Արցախը, տակավին հոշոտվող և հեկտար առ հեկտար թշնամուն նվիրվող հայկական տարածքները՝ ապացույց: Չնայած ապացույցները շատ են: Սկսած թեկուզ նրանից, թե ինչ կարգի, թշնամուց էլ վատթար ատելություն են տածում Արցախի հայերի նկատմամբ նույն Փաշինյանն ու նրա, այս դեպքում կարելի ասել՝ պաշտամունքի ներկայացուցիչները կամ «վկաները»:

Լավրովն, ի դեպ, իր արձագանքում շարունակ ակնարկում էր այն մասին, որ Փաշինյանի իշխանության հետ, այսպես ասած, «եռակողմ ձևաչափով», այսինքն՝ ներառյալ Ալիևին, որոշակի բաներ են պայմանավորվել ինչպես սահմանազատման ընթացքի, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Ի լրումն, ակնարկվում էր նաև, որ հիմնականում Հայաստանը, իմա՝ Փաշինյանի իշխանությունն է «թռել» այդ պայմանավորվածություններից: «Թռնելու» պատճառն էլ, մեծ հաշվով, գաղտնիք չէ: Փաշինյանական իշխանությունը որոշել է, որ կարող է ինչ-որ բաներ խոստանալ ու, Փաշինյանի ասած, ինքզինքը «գժի տեղ դնելով», խուսափել դրանք կատարելուց: Ներքին կյանքում դա որոշ չափով ստացվում է, ի լրումն, եթե չի ստացվում, ապա միշտ ձեռքի տակ է ռեպրեսիվ համակարգը, հետևում են հետապնդումներ, բռնաճնշումներ, սպանության սպառնալիքներ, խաղաղ, անզեն ցուցարարների զանգվածային նռնակահարում և այլն:

Իսկ, այ, արտաքին հարաբերություններում չի ստացվում: «Առյուծ պատռողը» մեկեն «կուռկուռի ձագ» է դառնում... Խնդիրն այն է, և դա արդեն գրեթե գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի, առավելապես ԱՄՆ թելադրանքով հետևողականորեն ջանում է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացներից: Արևմուտքին կամ Վաշինգտոնին հետաքրքիր չէ, որ Արցախը հայաթափվեց, իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե վաղն ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց պարզապես պետք է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում չլինի: Իրենց շահերից բխող հիմնական կետն այդ է: Դա համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ: Իսկ Փաշինյանն ուղղակիորեն սպասարկում է այդ շահերը: Մնացածը, կներեք, «լոլո»-ներ են: Այդ թվում՝ Ռուսաստանի հետ ինչպես հարաբերվելու վերաբերյալ Փաշինյանի վերջին ասուլիսային մտորումները:

Հիմնական հարցերից մեկը Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով դարձել է այն, որ Հայաստանը վերածվել է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման վայրի: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «միջանցքի» հարցը: Ռուսաստանը նշում է, որ այն կարող է լինել, բայց, օրինակ՝ իր որոշակի միջնորդության կամ վերահսկողական մասնակցության պարագայում, եթե կողմերը միմյանց նկատմամբ վստահություն չունեն: Արևմուտքը, բնականաբար, դեմ է, որ ռուսական կողմն ընդհանրապես որևէ կերպ լինի: Իրանն ընդհանրապես դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը: Բայց ո՞վ է բերել-հասցրել այդ վիճակին: Նա, ով հանձնեց Արցախը, նա, ով հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը: Նա, ով շարունակում է հանձնել ու հանձնել՝ հանրությանը խաբելով, թե այդպիսով խաղաղություն է «գնում», իսկ իրականում ընդամենը երկարաձգում է իր պաշտոնավարման ժամկետը՝ թուրք-ադրբեջանական երաշխիքներով (կասկածողները կարող են հիշել, թե առաջինը որ երկիրը արագ ու կատաղի արձագանքեց, երբ գեներալները պահանջեցին Փաշինյանի կառավարության հրաժարականը):

Դժվար է համոզված ասել, թե էլ ինչ «գաղափարներ» են փայլատակել Փաշինյանի գլխում, բայց նրա հանկարծահաս «ռուսասիրությունից» էլ լավ հոտ չի գալիս: Չնայած, նրա այդ որ մի քայլից է «լավ հոտ» գալիս, որ այս մեկն էլ բացառություն լինի: Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին՝ վերահաս նոր աղետների սպասումով: Ըստ որում, չի երևում, թե կա այն բանի գիտակցումը, որ այդ ամենի հիմնական պատճառն ու գլխավոր աղետը նման կառավարիչ ու կառավարություն ունենալն է: Ի դեպ, կոնկրետ Բաքվի հետ «անմիջնորդ բանակցությունները» Հայաստանին բերել են արդեն այն կարգի նվաստացուցիչ վիճակի, որ թշնամին Հայոց բանակն արձակելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներ է առաջադրում: Չկասկածեք. Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվեց, թշնամական բոլոր պահանջները կատարվելու են, բայց չեն վերջանալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում