Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ Հայաքվե Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ ԶաքարյանԹեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութըԱրամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպանԳիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղըԹրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը Իրանը բաց է Արևմուտքի հետ բանակցությունների համար, բայց առանց ճնշման. ԱԳ նախարար ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը. Անձնական Տվյալների պաշտպանության գործակալություն Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան Կարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել» Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ ՉալաբյանԻշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ» Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ» Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ» «Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ» Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՈւշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ» Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ»
Տնտեսություն

ՀՀ տնտեսության «դիվերսիֆիկացման» հակառակ հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման թեման միշտ ակտուալ է եղել։ Ու խնդիրը, որպես կանոն, դիտարկվել է նոր շուկաներ մուտք գործելու ու տնտեսական այլընտրանքներ ստեղծելու շրջանակներում։ Բայց երբ խոսք է լինում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, ՀՀ իշխանությունները իսկույն առաջին հերթին սկսում են նայել դեպի Արևմուտք։ Ըստ այդմ էլ, ակտիվ շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Արևմուտքը համապատասխան դաշտ կապահովի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու համար, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու ռուսական կապիտալից փոքրանա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ընդգծում էր, թե Բրյուսելում Հայաստանի ղեկավարի հետ նախատեսվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, և շեշտում, թե աշխատում են առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Ու երբ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը տեղի ունեցավ, այն դիտարկվում էր շատ խոշոր իրադարձություն։ Այդ ժամանակ էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացան գումարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, չնայած այդ գումարի չափից պարզ էր, որ այն չի կարող լուրջ խնդիր լուծել Հայաստանի համար։ Ամենաշատ գումարը խոստացավ ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրո դրամաշնորհ, այն էլ՝ առաջիկա 4 տարվա համար, այսինքն, տարեկան 70 մլն-ից քիչ գումար է տրամադրվելու Հայաստանին: Այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան մեծ կարևորություն էր տալիս այդ օգնությանը, որ նշում էր, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում ու սրա, նրա ձեռքին չնայենք»։

Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են գեներացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը՝ ընդգծելով, թե իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունները եվրոպական համայնքի հետ։ Իսկ արևմտամետ ուժերը քննարկումների դաշտ են նետում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով հանրաքվե անցկացնելու թեման։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն հակառակն է տեղի ունենում։ Ինչքան Արևմուտքում շատ են խոսում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին, այնքան մեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապվածությունն ավելի է մեծանում։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանը 8,3 մլրդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 2,6 անգամ։

Փաստացի գործ ունենք Ռուսաստանի հետ աճող առևտրի ահռելի դինամիկայի հետ։ Ու եթե հանկարծ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետ կապված խնդիրներ են լինում, ապա Հայաստանի տնտեսության վրա դա անմիջապես ազդում է։ Մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերն ԱՄԷ-ն է՝ արդեն մոտ 3,7 մլրդ դոլարի ծավալով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 7,5 անգամ։ Բայց ԱՄԷ-ի հետ առևտրի աճը նույնպես կապված է ռուսական կապիտալի հետ։ Պատահական չէ, որ Հայաստան ներմուծված ռուսական հումքը մշակվում և ոսկերչական ապրանքների տեսքով արտահանվում է հենց ԱՄԷ։ Իսկ ոսկերչության ոլորտի ակտիվացումը էական ազդեցություն է ունենում Հայաստանի բարձր տնտեսական աճի համակշռի վրա։

Առևտրային խոշոր գործընկերներից երրորդ տեղում արդեն Չինաստանն է՝ 1,4 մլրդ դոլարի ծավալով։ Բայց Չինաստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 41,9 տոկոսով, ինչը համեստ ցուցանիշ է՝ համեմատած Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի դինամիկայի։ 10 լավագույն առևտրային գործընկերների շարքում արևմտյան պետություններից ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան են։ Ընդ որում, միաժամանակ այս երեք երկրների հետ Հայաստանի ընդհանուր առևտրի ծավալը չի գերազանցում 1 մլրդ դոլարը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 35 տոկոսով: Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան, որի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունի Հայաստանը, չի մտնում անգամ մեր 10 լավագույն առևտրային գործընկերների շարք։ Այսպիսի ցուցանիշները վկայում են այն մասին, որ Արևմուտքին Հայաստանի տնտեսության վիճակն ուղղակի չի հետաքրքրում։ Այլապես նրանք առաջին հերթին հնարավորություններ կբացեին հայկական ապրանքների արտահանման համար ու խթանող գործիքակազմ կներդնեին։

Այնինչ, տարիներ շարունակ հակառակն է եղել՝ խիստ պահանջներ դնելով հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, խուսափելով պարզեցված ընթացակարգից, ինչն էլ ի ցույց է դնում Արևմուտքի իրական նպատակադրումները։ Ստացվում է, որ Արևմուտքում բացառապես հետաքրքրված են ամեն գնով Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի տնտեսության «հերն անիծել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում