Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի (տեսանյութ) ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ Հայաքվե Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ ԶաքարյանԹեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութըԱրամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպանԳիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղըԹրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը Իրանը բաց է Արևմուտքի հետ բանակցությունների համար, բայց առանց ճնշման. ԱԳ նախարար ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը. Անձնական Տվյալների պաշտպանության գործակալություն Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան Կարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել» Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ ՉալաբյանԻշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ» Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ» Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ» «Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ» Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՈւշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչո՞ւ են տեղի ունենում էլեկտրաէներգիայի անջատումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ սոցցանցերում, թե՛ տեղեկատվական այլ հարթակներում հաճախ կարելի է հանդիպել դժգոհություններ՝ կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ: Իսկ մի քանի դեպքերում, կարելի է ասել, տեղի ունեցան աղմկահարույց հոսանքազրկումներ, օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ այս տարվա օգոստոսի 7-ին, Աբովյան քաղաքի մարզադաշտում օգոստոսի 20-ին: Թե այս, թե՛ այլ անջատումների ժամանակ մեղադրանքի սլաքները հիմնականում ուղղվում էին դեպի ՀԷՑ-ը: Երեկ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշեց, որ կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատումը եղել է ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով և ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր:

Ընդ որում, Դարբինյանը նշել է, որ ԲԷՑ-ի հոսանքազրկումները, որպես կանոն, կարճատև են, բայց շատ մասշտաբային են, ու դրանց արդյունքում ամեն անգամ հոսանքազրկվում է հանրապետության մոտ 1/3-ը, ուստի աղմուկն էլ միշտ մեծ է լինում: Ինչ վերաբերում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատմանը, ապա պարզվում է, որ մինչև հայտնի վթարի օրը թատրոնում մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել (ոչ ներկայացման պահին): «Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել և պարզել, որ խնդիրը իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ է կապված: Այդ ամենը մանրակրկիտ բացատրել էին թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման: Թատրոնը անտեսել էր մեր մասնագետների կարծիքը, որից հետո տեղի էր ունեցել բոլորիդ հայտնի վթարը, ավելին՝ որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել:

Վթարից հետո ևս մեկ անգամ մեր մասնագետները տեղում ուսումնասիրել էին պատճառը ու նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորից է»,-նշեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ հավելելով, որ արդյունքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը նամակով դիմել է ՀԷՑին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով չեն կարող դա անել։ Կոնֆերենցիաների լիգայի խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված նշվեց, որ մինչև հայտնի խաղը ՀԷՑ-ը ստացել էր համապատասխան գրություն ՀՖՖ-ից՝ իրենց սեփականություն հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ: Տրանսֆորմատորը ՀՖՖ-ի դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր:

Խոսելով հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհին, ապա, ըստ ՀԷՑ տնօրենի, ԵրՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Հրդեհից հետո այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովել է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ «Հրդեհից առաջ թվով 9 բաշխիչ ենթակայան և շուրջ 32 922 բաժանորդ ունեին երկկողմանի էլեկտրամատակարարում, իսկ վթարից հետո վերը նշված ենթակայանը և բաժանորդները մնացին միակողմանի էլեկտրասնուցմամբ, որը հանգեցրեց վթարների վերացման ավելի երկար ժամանակի և բաժանորդների հոսանքազրկման՝ այն պարզ պատճառով, որ միակողմանի սնուցման մալուխի վթարման դեպքում էլեկտրամատակարարումը հնարավոր էր լինում վերականգնել միայն վթարված մալուխը նորոգելուց հետո, քանի որ բացակայում էր երկրորդ սնուցումը ԵրՀԷԿ-ից:

Նշեմ, որ այս ժամկետում հնարավոր դարձավ թեկուզ ընդհատումներով, բայց էլեկտրամատակարարում ապահովել մեր բաժանորդներին միայն Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի շնորհիվ, մասնավորապես՝ 2016-2020թթ. Ծիծեռնակաբերդ ենթակայանից 17 ուղեգծով մալուխներ ենք հասցրել Կենտրոն, որի շնորհիվ էլ հնարավոր դարձավ հավաքել էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեման»,-ասաց Դարբինյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ վթարների մոտ 34 %-ն այսօր տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով։ «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր ու գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում: Իհարկե, նման մեծածավալ շինարարության ժամանակ, որը կատարվում է մեր երկրում, նման դեպքերից խուսափել հնարավոր չէ»,-տեղեկացրեց Դարբինյանը՝ նշելով, որ 1456 վթարից 492-ը եղել է այլ կազմակերպությունների կողմից մալուխների վնասման պատճառով։

Ամփոփելով նշվածը ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը հիշեցնեց, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկ համակարգում կարևոր, բայց միակ օղակը չէ, որին վերաբերում են էլեկտրաէներգիայի անջատումները: «Ինչպես տեսնում ենք, էլեկտրաէներգիայի անջատման պատճառ կարող են հանդիսանալ արտադրող կայանները, բարձրավոլտ ցանցերը, տարբեր կառույցների սեփական տնտեսությունը և այլն»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում