Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»
Քաղաքականություն

Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևը, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ՔՊ-ն Արցախի վերաբերյալ ասելիք չունի: Դա երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչ «կարկառուններից» մեկը: Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: Գործնականում, սա նորություն չէ, ուղղակի այս հայտարարությունը փաստացի իրականության պարզ ու լրացուցիչ արձանագրում է:

Ի վերջո, սեպտեմբերի 2-ին բոլորս էլ տեսանք, որ Արցախի Անկախության օրվա առթիվ հայտարարություններով կամ այլ քաղաքական եղանակներով (համաժողով, ելույթ, ուղերձ) հանդես եկան գրեթե բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ու գործիչները: Բոլորը, բացի Փաշինյանից ու ՔՊ-ից: Դա, հարկավ, պայմանավորված է մի շարք հնարավոր գործոններով: Նախ՝ Արցախը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար միշտ էլ համարվել է «ավելորդ բեռ», որից պետք էր ազատվել՝ ամեն գնով: Հազարավոր զոհերի, պատերազմական աղետի, պատմության մեջ առաջին անգամ Արցախի ամբողջական հայաթափմամբ Փաշինյանն ու ՔՊ-ն հասան իրենց նպատակին:

Պատահական չէ, որ Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևն ու Էրդողանը, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Այս թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը: «Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևն ադրբեջանցիներ է բնակեցնում Արցախում, փոխում է Արցախի կրոնական դեմքը՝ ավերում է հայկական եկեղեցիներն ու մզկիթներ է կառուցում։ Բաքուն իրականացնում է Արցախի «թրքացման» օպերացիան։

Բաքվի համար արցախյան հարց գոյություն չունի, ինչի մասին Իլհամ Ալիևն ու նրա քաղաքական թիմը բազմիցս հայտարարել են։ Ադրբեջանը փակել է նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի թեման»,-գրում են հեղինակները: Այստեղ հավելենք, որ Փաշինյանն ինքն էլ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, արցախցիները: Դա երեկ կրկնեց նաև նույն քպական «կարկառունը»: Բաքուն էլ իր հերթին է հայտարարում, որ Ղարաբաղ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունեն Ադրբեջանի «խաղի կանոնները»՝ ադրբեջանական քաղաքացիություն, և ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի կամ ինքնավարության։ Բաքուն դա անում է գիտակցաբար՝ հասկանալով, որ նմանատիպ պայմաններով ոչ մի հայ Արցախ չի վերադառնա, քանի որ նրա ֆիզիկական անվտանգությունը Բաքուն չի երաշխավորելու։

Շարունակելով թեման՝ նշյալ ալիքի հեղինակները գրում են. «Այսօր Ադրբեջանում շարունակում են կերտել արտաքին թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, դա արվում է, որպեսզի հայերն այլևս երբեք չկարողանան վերադառնալ Արցախ, իսկ ապագայում՝Բաքուն ցանկանում է հայաթափել նաև Հայաստանը։ Վերջերս ՔՊ-ականները հայտարարեցին, որ 2027 թ.-ին տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն, այսինքն՝ Փաշինյանը Ալիևին մեսիջ է հղում, որ պատրաստ է կատարել Բաքվի նաև այդ պահանջը՝ 2026 թ.-ի վերընտրվելու դեպքում։ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել ցանկացած օրակարգ, որը թույլ կտա նրան պահպանել սեփական իշխանությունը։ Սակայն նման քաղաքականությունը տանելու է դեպի հայոց պետականության կործանում՝ Սյունիքի կորուստ և ՀՀ-ի բնակեցում ադրբեջանցիներով։ ՔՊ-ն իր քայլերով մոտեցնում է Մեծ Թուրանի կյանքի կոչումը։

Թուրք-ադրբեջանական դաշինքի համար ՔՊ-ի իշխանության պահպանումը գեոպոլիտիկ նպատակ է»: Արցախցիները տասնյակ հազարներով արտագաղթել են ՀՀ-ից, իսկ ՔՊ-ն ոչինչ չի անում արցախցիներին նույնիսկ ՀՀ-ում պահելու համար, քանի որ ի դեմս արցախցիների տեսնում է խնդիր սեփական իշխանությանն ու արցախցիներին համարում է ընդդիմության աջակից։ «Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է՝ Արցախում չկան հայեր՝չկա արցախյան խնդիր, իսկ ՀՀ-ից էլ արցախահայերն աստիճանաբար արտագաղթում են, հիմնականում ՌԴ։ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերն այլևս երբեք չվերադառնան Արցախ և այդ հարցում ի դեմս ՔՊ-ի նա ունի «դաշնակիցներ» Երևանում։ ՔՊ-ն ցանկանում է վերարտադրվել, ՀՀում ունենալով զրո վարկանիշ՝ նրանք հենվելու են դրսի աջակցության վրա, իսկ Ալիևի համար Երևանում պետականամետ, ազգային ընդդիմության իշխանության գալը մահացու վտանգ է։

Բաքվում սարսափում են Արցախի համար ռևանշից՝ Արցախն ու հայոց բանակը չեն պարտվել, նրանք դավաճանվել են թիկունքից, այսինքն՝ Արցախի ազատագրումը պետք է սկսել Երևանում իշխանափոխությունից։ Միայն իշխանափոխությունը ՀՀում թույլ կտա կրկին արցախյան հարցը բերել օրակարգ ու միջազգային ատյաններում բարձրացնել արցախյան հարցը։ Ադրբեջանի համար Արցախի հայաթափումը Սյունիքը գրավելու առաջին փուլն էր։ Այսօր Բաքվում արդեն խոսում են Մինսկի խմբի լուծարման մասին, քանի որ Ալիևի համար արցախյան հարց գոյություն չունի, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Փաշինյանի իշխանության ամրապնդումը բխում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերից և կործանարար է հայոց պետականության համար»,- ամփոփում են հոդվածագիրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում