Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ Հայաքվե Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ ԶաքարյանԹեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութըԱրամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպանԳիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղըԹրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը Իրանը բաց է Արևմուտքի հետ բանակցությունների համար, բայց առանց ճնշման. ԱԳ նախարար ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը. Անձնական Տվյալների պաշտպանության գործակալություն Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան Կարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել» Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ ՉալաբյանԻշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ» Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ» Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ» «Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ» Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՈւշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ» Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ» Գազ չի լինի Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
Տնտեսություն

Ինֆոգրաֆիկա. Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.88 մլրդ դրամով կամ 3%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 817 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.7%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 23-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 725.94 մլրդ ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 80.6%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 1.9%-ով կամ 13.44 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», ինչպես և առաջին եռամսյակում։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից է. 2024 թվականի հունվար-հունիս

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 19.4% կամ 174.5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.44 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 50 ընկերությամբ (ինչպես նախորդ տարի)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 29.5 մլրդ ՀՀ դրամ կամ 3.3%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 7.1%-ով կամ 2.25 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (-3 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 27.5 մլրդ ՀՀ դրամ կամ 3.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 6.6%-ով կամ 1.95 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 73.8 մլրդ ՀՀ դրամ կամ 8.2%։ Մուծված հարկերի ծավալը աճել է 54.5%-ով կամ 26 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (+5 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.4 մլրդ ՀՀ դրամ կամ 2.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 2.2%-ով կամ 0.42 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից է. 2024 թվականի հունվար-հունիս

Լոռու մարզը ներկայացված է 16 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 19%-ով կամ 2.24 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 8.4 մլրդ ՀՀ դրամ կամ 0.9%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 20.2%-ով կամ 2.13 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.37 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.1 մլրդ ՀՀ դրամով կամ 63.3%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.85 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.7%-ով կամ 1.87 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.1 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 100.4%-ով կամ 1.1 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.67 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 55.8%-ով կամ 0.84 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 1 այլ ընկերություն` Internet Solutions LLC, որն 2024 թվականի առաջին կիսամյակում մուծել է 279 մլն ՀՀ դրամ հարկ։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից է. 2024 թվականի հունվար-հունիս