Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովՃամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՈ՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ» Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր ԱվետիսյանԻրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններՄհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունըԹշնամու կամակատարներից պետք է պաշտպանենք Սուրբ Էջմիածինը. Ավետիք ՉալաբյանԻսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ նոր հարձակում է սկսվել Հայտնի է Փաշինյան-Էրդողան բանակցությունների ժամն ու տեղը Դժվար է գտնել Քրեական օրենսգրքի մի հոդված, որը սրանք չեն խախտել. Ցոլակ Ակոպյան 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է
Հասարակություն

ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ՝ Սիսիանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին

Սիսիանի պատկերասրահը, որ գործում է 1996 թվականից, հաստատուն տեղ ունի տարածաշրջանի մշակութային քարտեզի վրա։ Բայց և հատկապես վերջին տարիներին հիմնանորոգելու խնդիր էր ծագել։ Այսօր արդեն պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին։

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նորոգված և արդիականացված պատկերասրահի բացման արարողությունը։ Տոնական շունչը սկսվում էր մասնաճյուղի բակից, որտեղ պատանի գեղանկարիչները, նկարակալի առջև նստած, իրենց ընկալումներն էին հաղորդում թղթին։

Հանդիսությանը մասնակցում էին Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, հրավիրված անձինք մայրաքաղաքից և այլ վայրերից, պարզապես արվեստասերներ։

Պատկերասրահի վերաբացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Սիսիանի պատկերասրահում բացվել էր արվեստագետի մեկդարյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որ ընդգրկում էր գեղանկարչի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «ՔԱՋՎԱՐԴԵՐ, 1961», «ԱՌԱՎՈՏ, 1974», «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ, 1963» և այլն։

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերաբացման առիթով բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանը, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, ով երախտագիտություն հայտնեց մասնաճյուղի նորոգումը նախաձեռնողներին և իրականացնողներին, նաև հավելեց, որ ուրախ կլիներ, եթե մասնաճյուղի նորոգումը լիներ հոր կենդանության օրոք։ Մարինա Հակոբյանն ու Անուշ Մուրադյանն իրենց խոսքում երախտագիտություն հայտնեցին Ազգային ժողովի պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին, ում սրտացավության և աջակցության շնորհիվ ծրագիրն իրականություն դարձավ։

Արևհատ Ամիրյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ Զաքար Խաչատրյանի՝ Սիսիանի Սպանդարյան փողոցի առանձնատան կամարակապ պատին փակցված է եղել ցուցանակ՝ «Սիսիանի շրջանի կուլտուրայի տան արվեստի ստուդիա»։ 1961-ին Մերկուրովի և Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո Զաքար Խաչատրյանի ստեղծած ստուդիան երրորդն էր հանրապետությունում և ծնունդ տվեց Սիսիանի գեղանկարիչների մի փաղանգի՝ սկսած Արտաշես Հովսեփյանից և Փարավոն Միրզոյանից մինչև մեր օրերի սկսնակ, շնորհալի գեղանկարիչներն ու քանդակագործները։

Բացման արարողությունից հետո «Սյունյաց երկիրը» դիմեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին՝ ներկայացնելու օրվա խորհուրդը։ «Հաճելի էր նկատել, որ բոլորի աչքերում և´ ուրախություն, և´ հետաքրքրություն, և´ ոգևորություն կար։ Իրականում դա ոչ հաճախ պատահող երևույթ է, ինչը, կարծում եմ, բնութագրում է սիսիանցիներին, ովքեր կարևորում են նման երևույթն իրենց տանը։ Այս պատկերասրահը միավորում է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը։ Կարծում եմ՝ բոլորիս ջանքերով շատ շուտով նման խորհրդանշական օր ունենալու ենք նաև մեր մասնաճյուղում։ Իսկ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ բոլորով միասին նշում ենք ականավոր գեղանկարչի 100-ամյակը»։

Այս ամենով հանդերձ մտահոգիչ է մնում պատկերասրահի տանիքի նորոգման խնդիրը։ Բացման արարողությունից հետո Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանն ու ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը քննարկում էին խնդիրը և փորձում համատեղ ուժերով լուծում գտնել։