Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կենսաթոշակների մասին«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանԹուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ» Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ» «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ» Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ» Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամասՄոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպՓետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Փաշինյանը թող գործով ապացուցի իր խոսքերը. գյումրեցիԱրգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Մարդիկ ատում են Փաշինյանին, նա չի կարող անվերջ ձգել իշխանությունը. Ավետիք ՉալաբյանYoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը Սորոսական ցանցին ամերիկյան ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր իրավիճակ է» ստեղծել Գյումրիում 3 տարեկան աղջիկը ատրճանակով կրակել է մեկ տարեկան քրոջ գլխին․ նա տեղում մահացել է ՀԻՄԱ․ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչություն Սահմանում կրակոցներ հնչում են. Ղահրամանյանը՝ Գորիսում հնչող կրակոցների մասին Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՆիկոլն ու Ալիևը հայ ժողովրդի դեմ մեդիատեռորով են զբաղված. Արմեն ՄանվելյանՆորից անձրև կլինի․ եղանակն առաջիկայում Ողբերգական դեպք՝ Երևանում․ ամուսինը հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժքույրը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից մոտ 1 րոպե անց կինը մահացել էՍկսելու ենք վերանորոգել ու բարեկարգել Հայրենական մեծ պատերազմում մեր հերոս պապերի ու հայրերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները. Մհեր ԱվետիսյանԱրևային էներգետիկան մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե մեկ երրորդով 66-ամյա տղամարդը մահացել է Կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը մերժվել է Քաղաքացին սկսում է ավելի շատ հավատալ Ալիևին, քան Նիկոլին․ Արմեն Հովասափյան Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին Շառլ Ազնավուրի կյանքը՝ երաժշտության ու պոեզիայի միջոցով․ բեմում Երեւանի կամերային թատրոնն էր․ թատերական միջոցառումների հովանավորը ԶՊՄԿ-ն է Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայի լավագույնի կոչմանը Մենք արդեն հարմարվել ենք կրակnցներին․ ի՞նչ է կատարվում Սյունիքում Եվրաքվեն պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ․ «ՀայաՔվե»
Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն. միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին. Արշակ Կարապետյան

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, թե փոխադարձ համաձայնությամբ խաղաղության պայմանագրի նախագծից հանել են հաղորդակցությունների մասին կետը և դրան հետագայում են անդրադառնալու. Իրանը կրկին հիշեցնում է իր կարմիր գծերը։

«Իրանը կողմնակից է տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, բայց դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ընդգծել, որ ապաշրջափակման վերաբերյալ իրենց դիրքորոշումը շատ հստակ է։

Հարցին՝ գործընթացի ձգձգումը, առկախումն ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ արագացումն ինչ օգուտներ կարող է տալ Իրանին, Հայաստանին ու տարածաշրջանին առհասարակ, դեսպանը պատասխանել է. «Բնական է՝ եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա հետևանքով, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով: Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը. դա տարածաշրջանի և տարածաշրջանի ժողովուրդների օգտին է: Եվ այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»:

Դեսպանը նաև խոսել է Իսրայելին հարված հասցնելու հնարավորության մասին, նշել, թե Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին։ «Այս անգամ էլ մենք կպատժենք, և այն կլինի ժամանակին ու հաշվարկված»,–լրագրողներին ասաց Սոբհանին։

Բրիտանական The Telegraph-ն էլ չափազանց ուշագրավ տեղեկություն է հայտնում, նշելով, որ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։ Ըստ պարբերականի՝ նախագահն առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային։

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, թե տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու դեպքում Իրանը չի կարող չեզոք դիրք գրավել։ «Իրանի ազգային շահերը կտուժեն, եթե Ադրբեջանն օկուպացնի «Զանգեզուրի միջանցքը»: Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի նման փոքր տարածքի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը»,-նկատել է Արշակ Կարապետյանը:

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը առաջարկում է նոր ռազմաքաղաքական առանցք ստեղծել՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան, որը կկարողանա իրական տոն տալ տարածաշրջանում, կդառնա ՀՀ անվտանգության ապահովող կառույց։

Արշակ Կարապետյանը շեշտում է՝ այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից բախվում են Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը: «Փաշինյանը հույսը դնում է ամերիկյան ուժերի միջամտության վրա, որպեսզի պաշտպանի իրեն, բայց ամերիկյան ուղիղ միջամտությունը աշխարհագրորեն անհնար է, քանի որ ամերիկյան օժանդակությունը պետք է անցնի Վրաստանի տարածքով, որը 2008 թվականին ներքաշվեց պատերազմի մեջ և չեմ կարծում, որ կցանկանա նույն սցենարի կրկնությունը: Եթե խոսքը միջանցք ապահովելու մասին է, այս հարցը կարելի է լուծել, սակայն դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին: Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ: Երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեին խնդիրներ նրա շուրջը, երբ այն հանձնեցին, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը։