Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում․ Աննա ԿոստանյանԴիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՈղբերգական դեպք, երիտասարդը հորն է uպանել, հետո փորձել է ինքնաuպան լինել Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ» Համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի. Արմեն ՀովասափյանՈսկու գինը տրոյական ունցիայի դիմաց գերազանցել է 3300 դոլարը Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադանԱյսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել մեր ժողովրդի մեծագույն բարեկամին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև«10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրերԱյսօր կկայանա Եվրոպա Լիգայի եզրափակիչը Կոտայքում «Volkswagen Jetta»-ն բախվել է քարե պարսպինՊակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներինԱրցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN Դաժան ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ գետից դուրս են բերվել հոր և որդու մարմիններըԲրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Մահացել է 44-օրյա պատերազմում նահատակված Ժուդեքս Յազիչյանի մայրը ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես ԻշխանյանANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին Մոսկվան պատրաստ է ապագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին՝ լիարժեք խաղաղության հասնելու հարցում․ ԼավրովՄխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Արտակարգ դեպք, «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն․ Shamshyan Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք ՉալաբյանՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՏրանսպորտային մեջոցը վարելու իրավունքը վերականգնվեց․ Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիայինԳազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե Հովհաննիսյան
Աշխարհ

Մերձավոր Արևելքը համապարփակ պատերազմի շեմին է. ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ են արել կանխել հակամարտության ընդլայնումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն արտահերթ նիստում կոչ են արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել և ճնշում կիրառել հակամարտող կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում հակամարտության՝ տարածաշրջանային մեծ պատերազմի վերածումը, գրում է dw.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։

«Հարավային Բեյրութում և Թեհրանում հարձակումները վկայում են վտանգավոր էսկալացիայի մասին այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-լիբանանյան սահմանին հանգստություն հաստատելուն», - չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, ասել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին «եռանդուն աշխատել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ՝ երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար բոլորի համար»։

ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Միցուկո Շինոն նիստում կոչ է արել միջազգային ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական հակամարտությունը կանխելու համար:

«Մենք մտավախություն ունենք, որ տարածաշրջանը գտնվում է համապարփակ պատերազմի շեմին», - ասոլ է նա:

Իր հերթին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կարծում է, որ Գազայում հրադադարի հասնելու անկարողությունն է լարվածության սրման պատճառը։ Ավելի մեծ ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն և ավելի եռանդուն աշխատեն Գազայում պատերազմի կրակը մարելու համար, ասել է նա։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հանգստության և զսպվածության կոչ է արել՝ կրկնելով Գազայում կրակը անհապաղ դադարեցնելու իր կոչը։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է վերականգնեն իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին, որը կհանգեցնի երկու պետությունների ստեղծմանը՝ ապահով Իսրայելով և ինքնիշխան Պաղեստին պետությունով, ասել է նա:

«Խաղաղության ճանապարհը պետք է լինի դիվանագիտական բանակցությունների միջոցով: Երկարաժամկետ խաղաղությունը չի գա ռումբերից և փամփուշտներից», - ասել է Վուդվորդը:

Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և այլք դատապարտել են Հանիեի սպանությունը, որը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը «ահաբեկչական գործողություն» է որակել։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերով՝ այս սպանությունը «լուրջ հարված է հասցնում նախ և առաջ Համասի և Իսրայելի միջնորդական բանակցություններին՝ ուղղված Գազայում հրադադարի հաստատմանը»։

«Հայտնի քաղաքական և ռազմական գործիչների նպատակային սպանությունների արատավոր պրակտիկան Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բարձրացրել են տարածաշրջանում ապակայունացնող դերակատարներին Իրանի աջակցության վերաբերյալ հարցը: ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին, որոնք ազդեցություն ունեն Իրանի վրա, «ուժեղացնել ճնշումը նրա վրա՝ դադարեցնելու Իսրայելի դեմ կոնֆլիկտի սրումը »:


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Թեհրանը մշտապես ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն իրեն վերապահում է վճռական պատասխան տալու իրավունքը: Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելին և պատժել պատժամիջոցներով։

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Միլլերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանին տարածաշրջանային ահաբեկչությանը աջակցելու համար և ուժեղացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։