Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակ Առաջին հեթ-տրիկը Մադրիդի «Ռեալ»-ում․ Մբապեն հաղթանակ է պարգևել իր ակումբին «Վալյադոլիդ»-ի դեմ խաղումԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտումՀյուսիսային Կորեան ռազմավարական սուզանավից թևավոր հրթիռ է փորձարկել Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է վերջ տալ Նոր Կալեդոնիայի հարցում անընդունելի քայլերին. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էՀամառ չինացին հրաժարվել է 220,000 դոլարի դիմաց տեղափոխվել իր տնից. նա այժմ ստիպված է ապրել մայրուղու «կենտրոնում» (լուսանկարներ)Թուրքիայում 78 զոհի պատճառ դարձած հրդեհի գործով 15 մարդ է ձերբակալվել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Թրամփը հրահանգել է չեղարկել Իսրայելին 908 կիլոգրամ քաշով ավիառումբերի մատակարարմանը արգելքը, որը սահմանել էր Բայդենը. AxiosԵրևանում ոչ սթափ վարորդը Toyota Camry-ով բախվել է 6 մեքենայիԳերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԼուկաշենկոն սիրելի շան հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեՀայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանԹումանյանի ծննդյան օրը Երևանում կկայանա «Ախթամար» ներկայացումը սառույցի վրա Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Նիկոլ Փաշինյան Հայտնի են ամենաթանկարժեք տրանսֆերներն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուսներ ունի «Իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա». Բագրատ Սրբազան Ղազախստանում պայթյուն է տեղի ունեցել նավթաբազայում. փլուզվել է անգար, տուժել է 6 մարդ Քարդաշյանների նոր պաստառը շփոթեցրել է երկրպագուներին «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի Մոլդովայի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կիև Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Atsra»-ն Լամին Յամալը՝ «Բարսելոնայի» լավագույն խաղացող Իշխանությունը մտնում է քաղաքացու գրպանը. Նաիրի Սարգսան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Լոռու մարզում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՀայտարարագրման խնդիրները բազմազան են. Արամ ՊետրոսյանԱՄՆ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում Հայաստանը նոր փոխվարչապետ կունենա Պետական պարտքը կավելանա. համաշխարհային բանկը գումար է խոստացել Քաղհասարակությունն իրար է ուտում «Եվրաքվե»-ի համար Իրավական արդարության հաստատում.«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 18-րդ առաջարկ-պահանջը Մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից. Պողոս ՍտամբուլյանՖաշիստ Ալիևը Հայաստանին է մեղադրում ֆաշիզմի համար. Մենուա Սողոմոնյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը Դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ շրջադարձ. Ի՞նչ է նշանակում ՀՀ-ԱՄՆ մերձեցումըԿապանի շախմատի առաջնության հաղթող Ալեքսի մշտական հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էՈւկրաինայի կործանումը սկսվեց «Ուկրաինան Եվրոպա է» քաղաքական կողմնորոշմամբ. Մհեր ԱվետիսյանԲուհական համակարգում աղետ է, ինչը հատուկ է արվում․ Արմեն Մանվելյան Այս վարչախումբը դռները բացել է Ադրբեջանի առաջ. Ավետիք ՉալաբյանԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ» Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ» «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»
Քաղաքականություն

Երևանն ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին, միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում. այս մասին Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին։

«Երկու երկրների համար էլ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ փակելու թշնամության էջը, փոխելու հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը, այն վերածելու բարիդրացիության, խաղաղության և կայունության տարածաշրջանի։ Այս գործընթացը վաղուց է ընթանում։ Միջնորդության շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 30 տարի։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունների վարման և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և խոստումնալից ձևաչափը երկկողմ և ուղիղ ձևաչափն է։ Այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ փոխվստահության հաստատման և որոշակի գործընթացների շարունակման, այդ թվում՝ դիվանագիտական աջակցության փոխանակման, որոշ կալանավորների ազատ արձակման և սահմանների սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքի մեկնարկի հարցերում», - նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Ամիրբեկովը հավելել է, որ, նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ դա մեծապես կախված է լինելու հայկական կողմի պատրաստակամությունից՝ վերացնելու միակ մնացած խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am):

«Խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի վրա, այն է՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)։ Մենք դեռ վստահ չենք Հայաստանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ հրաժարվել են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, քանի որ ակնհայտ հակասություն կա նրանց պաշտոնական հրապարակային հռետորաբանության և սահմանադրական և իրավական դաշտի հետ առկա իրավիճակի միջև։ Այս հակասությունը պետք է լուծվի, որպեսզի ճանապարհ բացվի դեպի հնարավոր խաղաղություն», - ասել է նա:

Նրա պնդմամբ՝ վստահության ամրապնդման միջոց կարող է լինել, այսպե սկոչված, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը: Ըստ Ամիրբեկովի, միջանցքի բացումը կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար:

«Սա շահեկան ծրագիր է: Հայաստանի կառավարությունը շատ է խոսում խաղաղության խաչմերուկի նախագծի մասին: Կարծում եմ, դրա իրականացման միակ ճանապարհը Հայաստանին թույլ տալն է բացել իր չորս սահմաններից երկուսը Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - եզրափակել է Ամիրբեկովը: