Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովՃամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՈ՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ» Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր ԱվետիսյանԻրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններՄհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունըԹշնամու կամակատարներից պետք է պաշտպանենք Սուրբ Էջմիածինը. Ավետիք ՉալաբյանԻսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ նոր հարձակում է սկսվել
Հասարակություն

Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս այս տարվա սկզբին տեղեկացրել էին, որ Արևմուտքը որոշակի «բոնուսներ» է տրամադրելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս ներքին լեգիտիմություն ստանա՝ ամբողջապես իրականացնելու այն ծրագրերը, որոնց համար նա բերվել է իշխանության: Այս փուլում խոսքը նոր Սահմանադրության հանրաքվե կազմակերպելու, Ռուսաստանին մաքսիմալ արագ տարածաշրջանից դուրս մղելու և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր զիջումների մասին է: Նշել էինք, որ, ի թիվս այլ «բոնուսների», կարող են արագացվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները: Մինչ այդ հարցին անդրադառնալը, սակայն, շեշտենք, որ այլ բոնուսների շրջանակում կարևոր տեղ է գրավում նաև որոշակի ֆինանսական աջակցությունը՝ տարբեր օգնությունների և վարկերի տեսքով։

Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ, քանի որ այդ աջակցությունը չնչին է՝ համեմատած այն ահռելի առևտրատնտեսական շրջանառության հետ, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։ Ու հետաքրքիրն այն է, որ ԵՄ-ն չի ցանկանում աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իր շուկան բացել հայկական ապրանքների արտահանման համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանը դուրս մնաց ԵՄ-ի «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

ԵՄ-ից անընդհատ ընդգծում են, որ աջակցում են Հայաստանի՝ եվրոպական ձգտումները, բայց տնտեսական առումով քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Որևէ բանակցություն չի ընթանում GSP+ համակարգ Հայաստանին վերադարձնելու կամ արտոնությունների այլ համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Փոխարենն առաջին պլան է մղվել վիզաների ազատականացման հարցը, որը քննարկումների դաշտում է դեռևս 2017 թվականից, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվ, ահա, օրերս Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևի ընդունումից հետո Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Այդ որոշումից հետո Հայաստանի իշխանական ու արևմտամետ հատվածն այնպիսի քարոզչական ֆոն է ստեղծում, որ թվում է, թե՝ վերջ, ազատականացման հարցն ամիսների հարց է, ու Հայաստանի քաղաքացիները, ասենք, հունվարի 1-ից վերցնելու են իրենց անձնագրերն ու ազատորեն այցելեն ԵՄ անդամ երկրներ։ Բայց ովքեր չեն պատկերացնում իրական գործընթացը, նրանց սառը ցնցուղ է սպասում, քանի որ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները տևական գործընթաց են ենթադրում, իսկ արդյունքները, մեղմ ասած, միանգամից չեն երևալու։ Որոշ երկրների, օրինակ՝ Մոլդովայի դեպքում բանակցությունների համար պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։

Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ ընթացքի մեջ են, ու ամեն մի երկիր յուրովի է անցնում այդ ճանապարհը՝ կախված ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակից։ Բնական է, որ Հայաստանի դեպքում էլ կարող են բանակցությունները տարիներով շարունակվել։ Բանակցությունների ժամանակ ԵՄ-ից մտահոգություններ են հնչում նրա հետ կապված, որ Հայաստանից մեծաթիվ մարդիկ, օգտվելով վիզաների ազատականացումից, կարող են տեղափոխվել Եվրոպա և այլևս չվերադառնալ։ Մյուս խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հատուկ պահանջներ են դրվում վիզաների ազատականացման համար, իսկ դրանց շրջանակում կարող են լինել նաև այնպիսիները, որ վիզաների ազատականացման համար չարժե գնալ դրանց իրականացմանը։

Օրինակ՝ Հայաստանի առաջ դրվող պահանջների թվում կարող են լինել Ռուսաստանից ամբողջապես դիստանցավորվելը, ռուսական շուկայի հետ տնտեսական կապերը խզելը, սահմանազատման հարցում Ադրբեջանին զիջումներ կատարելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը համաձայնելը, թուրք-ադրբեջանական պայմաններով Սահմանադրության փոփոխությունը և այդպես շարունակ։ Հնարավոր է լինեն նաև «չգրված» պահանջներ, որոնք կստիպեն Հայաստանին որոշակի քայլերի դիմել։ Մի խոսքով, ներկայում գործ ունենք պարզապես «փիառային» բլեֆի հետ, քանի որ այս հարցում հստակեցումներ չկան ու չեն կարող լինել ո՛չ ժամկետների առումով, ոչ՛ էլ, առավել ևս, ելքի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում