Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո
Քաղաքականություն

«Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել, այլ ճանապարհ չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զգացողություն է, որ Արցախին ու արցախահայությանն օրվա իշխանություններն անդրադառնում են բացառապես սոցիալական բաղադրիչի համատեքստում: Անհատները, կազմակերպությունները և լրատվամիջոցներն են Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու թեման ուշադրության կենտրոնում պահում, մինչդեռ իշխանությունները բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու, նրանց աջակցելու թեմաներն են արծարծում, բայց օրեցօր նրանց հրապարակային խոսքում պակասում է այն հիմնական միտքը, թե ինչո՞ւ մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից: Փորձում են փակե՞լ Արցախի հարցը:

ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ համոզված է, որ հենց այդպիսի նպատակադրումով է եկել այս թիմը և նրա առաջնորդը: «Հրաժարվեցին սահմանադրական այն դրույթներից, որոնք վերաբերում են Արցախին: Դատելով իրենց թիմի գաղափարախոսությունից՝ թեմայի վերաբերյալ քաղաքական հարցադրումն օրվա իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Որքան էլ անհատները կամ կազմակերպություններն ունենան միջազգային գործընկերներ, լայն հնարավորություններ, կարո՞ղ են հարցեր լուծել, եթե իրենց թիկունքում չզգան պետության աջակցությունը: «Կարելի է տեսականորեն պատկերացնել, որ այդ կազմակերպությունները, անձինք և փորձագետները դիմում են այլ պետություններին՝ խնդրանքով, որ Արցախի հարցը միջպետական տարբեր հարթակներում բարձրացվի և մտցվի քաղաքական օրակարգ: Բայց կարծել, որ կունենանք արդյունք, հարցերը կլուծվեն, չի կարելի: Սա է պատճառներից մեկը նաև, որ հասարակության մի մասը, որոնք կազմակերպում և մասնակցում են բողոքի ակցիաներին, պահանջում են այս իշխանությունների հրաժարականը: Խնդիրն անձերի մեջ չէ, թե ովքեր են, ինչ ազգանուն, դաստիարակություն կամ կրթություն ունեն, խնդիրն օրվա իշխանության վարած քաղաքականությունն է: Դատելով արդյունքներից՝ լինի հայտարարություն, գործողություն, թե կատարված քայլեր ու դրանց հետևանքներ, այս իշխանությունները սպասարկում են թուրքադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Եթե այս իշխանությունը փոխի իր քաղաքականությունը և համապատասխանեցնի ազգային շահերին, նպատակներին, որոնք չեն հակասում միջազգային ո՛չ իրավունքին, ո՛չ էլ արժեհամակարգին, ապա թող նա լինի: Իշխանության հրաժարականը պահանջում են, քանի որ նրա քաղաքականությունն ամբողջովին ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, օրենսդրությանը, ազգային շահերին և նպատակներին, այլ պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Բաքվում ունենք գերիներ, այնտեղ ապօրինի պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանի իշխանությունները, կարծես թե, անտարբեր են հարցի վերաբերյալ, խնդրով կրկին զբաղվում են անհատները և կազմակերպությունները: «Դատելով այստեղ արցախցիների, այդ թվում՝ ղեկավարության հանդեպ վարած քաղաքականությունից, իսկ դրանք միայն առանձին անօրինական, հակաիրավական քայլեր չեն՝ դարպաս կոտրել, մեքենա առևանգել և այլն, կարծում եմ, որ ձեր նշած հարցերը առանձնապես չեն հետաքրքրում իշխանություններին:Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ամեն ինչը նրանք համարում են պատմական սխալ: Այս առումով կասկած չունեմ, որ այս կերպ իրականացվող հետապնդումները խոսում են նրանց մոտեցումների մասին: Նրանց բացարձակ չի անհանգստացնում այն ամոթալի վիճակը, որ Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները ոչ թե գերի են վերցվել մարտական գործողությունների ժամանակ, այլ անօրինական, միջազգային, մասնավորաբար՝ մարդասիրական իրավունքին հակասող, անօրինական ձևով ձերբակալվել են և հիմա պետք է անօրինական ձևով դատվեն, քանի որ նույն անօրինական ձևով հարուցվել են գործեր:

Ադրբեջանն իրականացնում է միջազգային իրավունքի դեմ հանցագործություն, նա ուզում է ապացուցել, որ ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման իրացված իրավունքի վերականգնման համար պատերազմը կամ գործողությունները հավասար են ահաբեկչության: Դա միջազգային իրավունքի դեմ ուղղակի հանցագործություն է: Պատահական չէ, որ միջազգային հասարակական կազմակերպությունները և Եվրոպայի համապատասխան՝ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նշել են, որ գործ ունենք մարդասիրության դեմ հանցագործությունների, ի մասնավորի, խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների հետ: Ես էլ խոսեմ ևս երկու հանցագործության մասին: Առաջին՝ դա մարդկության դեմ հանցագործություն է, այսինքն՝ ցեղասպանություն, ինչի մասին արդեն մի քանի անգամ հիմնավոր կերպով խոսել և նյութեր է հրապարակել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Այս ազգանունը շատ բան է ասում միջազգային շահագրգիռ հանրությանը: Երկրորդ՝ Ալիևի ռեժիմը հանցագործություն է գործել խաղաղության դեմ, որովհետև 2020 թ.-ին նրանք ցեղասպանական բնույթի ագրեսիայով խախտել են այն անժամկետ միջազգայնորեն հաստատված պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 1994 թ.-ի մայիսի 12-ին»,-հավելում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրենը:

Վերադառնալով Հայաստանում իրականացվող ձերբակալություններին, խուզարկություններին, ասֆալտին «փռելուն»՝ ընդգծում է՝ սա խոսում է իշխանությունների հոգեբանական բարդույթների մասին: «Երևի թե ոչ միայն այդ թիմի առաջնորդը, այլ շատերը ուրախանում են, երբ տեղի են ունենում պետության համար այս խայտառակ գործողությունները: Պատահական չէ, որ իրենք դա ցուցադրում են: Ցուցադրաբար հանցագործություն գործելը ցեղասպանության բնութագիր է, խնդիրը ոչ միայն տվյալ մարդկանց հանդեպ անօրինական գործողություն իրականացնելն է, այլ ժողովրդի շրջանում վախի և սարսափի մթնոլորտ տարածելը: Դա արվում է այն մեթոդներով, որոնք ներհատուկ են կառավարման՝ ճնշելու մեթոդ օգտագործող հետամնաց, անմարդկային բնութագրեր ունեցող կառավարություններին և խմբերին: Չեմ զարմանում, որ միջազգային խոշոր սուբյեկտների ներկայացուցիչները գովասանքով են խոսում Հայաստանի այս իշխանությունների ժողովրդավարական մեթոդների մասին: Դա նույն վերաբերմունքն է, որ ժամանակին ունեցել են գաղութատերերը, որոնք ամենակոպիտ ձևով են վերաբերվել իրենց գաղութներում ապրող մարդկանց հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Մտածված, ցուցադրաբար այս մեթոդներով են հարցեր լուծում: «Արդարացվում են դրանք, քանի որ իրենց թիկունքում են աշխարհաքաղաքական կարճատև նպատակներ հետապնդող, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից առաջ քաշած ղեկավարները՝ լինի Նահանգներ, Եվրոպա և այլն: Նրանք չեն ներկայացնում իրենց երկրների ժողովուրդների շահերը: Մասնավորաբար, ներկայացնում են աշխարհի ամենահարուստների որոշ ակումբներում միավորված ուժերի՝ ռազմական արտադրության համալիրների շահերը: Դրա համար տեսեք, թե ինչ է կատարվում ընտրությունների ժամանակ: Ժողովուրդը հստակ ցուցադրում է, որ համաձայն չէ այդ դրածոների վարած քաղաքականության հետ: Կարճատև նպատակն է Ռուսաստանին դուրս մղել այստեղից: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ: Գուցե Թուրքիան, ինչպես նախորդ դարում, անմիջապես օգտվի դրանից և հարձակվի, բոլորը կցավակցեն, ինչպես 2020 թ.-ի սեպտեմբերին կամ այդ օրերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Պետք է հասկանանք իրականությունը, պետք է ուժեղանանք: Ճշմարտությունը, արդարությունն անզոր է, եթե պետությունը ուժեղ չէ: Պայքարն ինձ համար ավարտված չէ, պետք է նոր փուլ մտնենք: Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել: Հայաստանում չպետք է լինի մարդ, որ բազմապատկման աղյուսակի պես չիմանա երկու կարևոր փաստ և չտարածի դրանք աշխարհով մեկ:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում, և Ադրբեջանի բոլոր գործողությունները ցեղասպանական ագրեսիա են: Երկրորդ՝ մինչ այսօր Ադրբեջանը չունի օրինական սահմաններ, ինչպես սիրում են ասել, կադաստրի թուղթ չունի: Ինչո՞ւ է Արցախի հիմնահարցը աղավաղված, եթե չասեմ այլասերված ձևով տարածվել աշխարհով մեկ, էլ չեմ ասում Հայաստանում: Անելիքն այնքան շատ է, այնպես որ, բոլորին կոչ եմ անում հանկարծ չհոգնել, մեծ սպասում է, հնարավոր է՝ երկարատև, հնարավոր է՝ ծանր պայքար, բայց կա՞ ուրիշ ճանապարհ, չկա: Պետք է պայքարել ու հասնել արդարության բոլոր միջոցների օգտագործմամբ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում