Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ:

Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր Սինոփսիս ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։

Զրույցի ընթացքում քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի Հանրապետության առկա սերտ և արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ կիսահաղորդիչների արտադրության մեկնարկի ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանմանն ու ջանքերի մեկտեղմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում մանրամասներ է հայտնել Հայաստանի տնտեսության մեջ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժնի և վերջինիս կարևոր դերակատարության վերաբերյալ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, և ընթացիկ թվայնացման աշխատանքների վերաբերյալ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, կարևոր քայլ կլինի այս ոլորտում կոռուպցիոն երևույթների նվազեցման և կանխարգելման գործում։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են կրթական համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների համագործակցությամբ կրթության բնագավառում իրականացվող ներդրումներն ու կրթական ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության տասնամյակների գործունեությանը։ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել ՀԲԸՄ դերակատարությունը Հայաստանի պետականության կայացման ու ամրապնդման, հայապահպանության, կրթության, սոցիալական և այլ բնագավառներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչման գործում։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ՀԲԸՄ-ն առաջիկայում էլ շարունակելու է իր կարևոր առաքելությունը Հայաստանի պետականության հզորացման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և սերտացման գործում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ կարևորել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեության վերկուսակցական բնույթը և մշտապես պետականության կողքին գտնվելու և Հայաստանի զարգացման գործում իր նպաստն ունենալու սկզբունքային դիրքորոշումը։

Հանրապետության նախագահը շեշտել է հնարավոր բոլոր բնագավառներում հայաստանյան պետական մարմինների և ՀԲԸՄ սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում աջակցել ՀԲԸՄ նախաձեռնություններին և ծրագրերի կյանքի կոչմանը։