Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութում. մանրամասներՀայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերքԱլիևը հրամայել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը. Տոմաշ Լեխ ԲուչեկՈվ ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին․ Մանե ԹանդիլյանԲիչախչյանի գոլը նպաստեց «Պոգոնի» հաղթանակինՑանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում Պայթյուններ՝ Թուրքիայի մայրաքաղաքում. ինչ է հայտնիԻնչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից. Գարիկ Ղազարյան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան «Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ» ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ» Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ» Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել էԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան «Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ Երեւանում Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներին Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել Հայաստանի գործող վարչախումբն իր իսկ ձեռքով սկիզբ առած և ահռելի չափերի հասած հակառուսական հիստերիան օգտագործում է սեփական քարոզչական նպատակների համար։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տևական ժամանակ,Փաշինյանի զենքն ապատեղեկատվությունն է Արցախը լուծարվում է ապօրինի հրամանով. Հայաստանի առջև ծառացած վտանգները Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին» Հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան Մեքենան մեջ տեղից կիսված հայտնվել է ձորում.ՀՀ ՊՆ զինծառայող է մահացելՄահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան Նոր աղետ Թուրքիայում. Ստամբուլի փողոցները ջրի տակ են (տեսանյութ)
Քաղաքականություն

Ի՜նչ սկզբունք, ի՜նչ գաղափար, միայն շա՛հ, շա՛հ, շա՛հ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո եղան անձինք, որոնք արագորեն (կամ ճարպկորեն, որին խոսակցականով նաև «շուստրավատ» են ասում) փոխեցին «գլխարկները» և հանգրվանեցին Փաշինյանի իշխանական «ճամբարում» կամ մերձակա «դաշտերում», այնքան էլ զարմանալի չէր: Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ նման «ճամբարափոխություններ» է տեսել: Ինչևէ: Արդեն 2020-ի նոյեմբերի 9-ը հստակ ջրբաժան էր. կա՛մ դու կործանարար ու աղետաբեր «իշխանության» կողմից ես ու կողքին կանգնած, կա՛մ այդ «իշխանության» դեմ: Մարդիկ եղան, որ առավել անհաշտ ու կոշտ դիրքերից հանդես եկան, ծանր ու ոչ մեջբերելի բնորոշումներ տվեցին: Ու մեկ էլ... հո՛պ, տեսնում ես, որ այդ մարդիկ իրենց անմեջբերելի բնորոշած փաշինյանական իշխանության կողքին են, «թևութիկունք» են, գրկախառնվում են, բարևում, «մրցույթներ» ու պատվերներ շահում, Փաշինյանի համար «ձայներ բերելու» պարտավորություններ ստանձնում:

Օրինակ՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին, ինչպես հայտնի է, 2021-ին պատգամավոր ընտրվեց «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց կարճ ժամանակ անց վայր դրեց մանդատը, որից հետո շինարարական բուռն գործունեության մեջ է ընկղմվել: Կամ՝ «ընդդիմադիր դիրքերում» կանգնած Քաջարանի քաղաքապետը, որ մի ահռելի ծաղկեփունջ նվիրեց Փաշինյանի տիկնոջը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կերպարանափոխությունը, սակայն, երևի ամենացայտունն է, եթե չասենք՝ ամենաանսպասելին: Շատ գրվեց այս վերջերս, պարզապես հիշեցնենք. պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, հայտնվեց բանտում, ելավ, հայտարարում է, թե՝ «ժողովուրդն է ընտրել Փաշինյանին», ջերմ ընդունում է «ընտրված Փաշինյանին», հանրագումարում նրան կամ իր ընտանիքին առնչվող ընկերությունները խոշոր տենդերներ են շահում:

Այսինքն, ի՜նչ սկզբունք, ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ գաղափա՜ր, այսայն, ո՞ւմ են պետք նման «թիթիզությունները», միայն՝ շա՛հ, շա՛հ, շա՛հ... Ի դեպ, առիթ եղել է նկատելու, որ Փաշինյանի իշխանությունը հաճախ դիմում է քրեական գործերով, «ապօրինի ծագմամբ գույքի» գործերով տարբեր նկատելի անձանց վրա ճնշումներ գործադրելու, նրանց «ինդուլգենցիաներ վաճառելու» (մեղքերի թողություն) միջոցին: Դատելով հետևանքներից՝ բավականին արդյունավետ (oրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանգամանքը, որի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է):

Ու փաշինյանական իշխանությունը, որ սիրում է հանրության առաջ «հրեշտակային» հագուկապով ներկայանալ, չի խորշում (երբեք էլ չի խորշել) իր «մերժած» նախկին նկատելի, այդ թվում՝ մականունավոր կերպարներին, նրանց նյութական միջոցներին, նրանց «պադձեռժկային» շաղկապվելուց: Հասկանալի է, երբ նրանք արագ «կողմնորոշվում» ու «ճիշտ» են դիրքավորվում: Այսինքն, «լավ են պահում իրենց»: Դե, այս դեպքում ընդհանրապես անիմաստ է «սկզբունք» բառի հիշատակումն անգամ: Այս դեպքում՝ միայն՝ անձնական շա՛հ, շա՛հ, շա՛հ... Իսկ թե ինչ է կատարվում երկրի, պետության հետ, ո՞ւմ է հետաքրքրում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում