Հայ ակրոբատները մեդալներ են նվաճել Ռուսաստանում
Ակրոբատիկայի Հայաստանի պատանեկան թիմը Ռուսաստանի Մեծ Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Զոլոտովի գավաթ» միջազգային մրցաշարին։
Արծաթե մեդալ է նվաճել Էմիլի Հակոբյան - Սեթ Մանուկյան խառը զույգը, բրոնզե մեդալ է նվաճել Աննա Կարապետյան - Նունե Հովհաննիսյան զույգը։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արտակ Ծատուրյանը եւ Ազատ Եղիազարյանը, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։
Թիմի մարզիչներն են Շուշանիկ Հարությունյանը, Մարտին Հակոբյանը եւ Աննա Զաքարյանը։