Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը
Հասարակություն

Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը

Հայաստանի հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2022 թվականին բոլորեց հիմնադրման 70-ամյակը:
 
«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական կոլեկտիվի աշխատասիրությամբ ընթերցողի սեղանին է դրվել մի հատուկ համար՝ ամսագրային տարբերակով՝ նվիրված հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության հոբելյանին:
 
2022 թվականին պետք է անցկացվեին կոմբինատի հոբելյանին նվիրված հանդիսությունները, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ կայանում են մեր ժամանակներում:
 
Ինչևէ, հունիսի 8-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Սյունյաց երկրի»՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է» ընդհանուր խորագիրը կրող հատուկ համարի շնորհանդեսը:
 
Մշակույթի պալատի կոլեկտիվը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) և կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժինը ջանացել էին, որ միջոցառումը պատշաճ ընթացք ունենա...
 
Ճեմասրահի մի անկյունը ձևավորված էր «Սյունյաց երկիր» թերթի՝ տարբեր տարիներին կոմբինատին նվիրված համարների նյութերով: Մի կողմում էլ վերջին երեք տարում «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի համարները ցուցադրող վահանակներ էին:
 
Ճեմասրահում երաժիշտների երկյակը՝ Քաջարանի արվեստի դպրոցի դասատուներ՝ ջութակահարուհի Արմինե Հարությունյանը, դաշնակահարուհի Մարիետա Դավթյանը, դասական ստեղծագործությունների մեղեդիներ էր հնչեցնում՝ տոնական մթնոլորտ ստեղծելով:
 
«Սյունյաց երկրի» հատուկ թողարկման մասին խոսք ասաց թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Բանախոսը ելույթը սկսեց այն փաստի արձանագրումով, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին լրանում է թերթի հիմնադրման 20-ամյակը, և անցած տարիներին հրատարակվել է թերթի չորս տասնյակից ավելի հատուկ համար՝ նվիրված մարզի երևելի մարդկանց, հանրապետության կյանքում մեծ նշանակություն ունեցած հասարակական-քաղաքական իրադարձություններին, Սյունիքի ոստաններին: Իսկ հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ 2021-ից հրատարակվում է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Հատուկ համարների շարքում որոշակի տեղ են զբաղեցնում մարզի տնտեսությանը, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին նվիրված համարները:
 
Իմաստավորելով օրվա խորհուրդը՝ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ առաջին անգամ հատուկ թողարկմամբ թերթը կոմբինատին անդրադարձել է դեռևս 2002 թվականին, երբ լրացավ ձեռնարկության կեսդարյա հոբելյանը. նախաձեռնությունը երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանինն էր: Դրանից հետո «Սյունյաց երկիր»-ը ներկայացրել է կոմբինատի սեփականաշնորհման գործընթացը, մեկ այլ համարով՝ Քաջարանը՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու 50-ամյակի կապակցությամբ, էլի եղել են հիմնարար հրապարակումներ: Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր արժանիքները, առանձնահատկությունները, արծարծվող թեմաները ներկայացնելու-մատուցելու ձևերը:
 
Կոմբինատի 70-ամյակին նվիրված համարն էլ իր առանձնահատկություններն ունի և մի քանի առումով տարբերվում է նախորդներից: Նախ՝ այն տպագրված է ամսագրային տարբերակով, կավճապատ թղթի վրա, հաջողությամբ լուծվել են ձևավորման և դիզայնի խնդիրները, արվել է հնարավորը, որ այն արժանի լինի հոբելյանին ու գրավիչ՝ ընթերցողի համար:
 
Թերթի սկզբնամասում ներկայացված է ընկերության գլխավոր բաժնետերը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը 15 տարի շարունակ հայաստանյան տնտեսության առաջատարների շարքում է: Համարը բացվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի շնորհավորանքով և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ:
 
Համարը, հիրավի, աչքի է ընկնում մի շարք արժանիքներով՝ կոմբինատի գործունեության առավելագույն թափանցիկություն, նյութերի արժանահավատություն, ժանրային բազմազանություն, առկա պրոբլեմների շուրջ մասնագիտական քննարկումներ, մարդկային կապիտալի արժևորում...
 
Սույն բացառիկ համարը աչքի է ընկնում մի հանգամանքով ևս. ձեռնարկությանը նվիրված նախորդ համարներում կոմբինատի ղեկավարների միջոցով էր հիմնականում ցույց տրվում այն ամենը, ինչ կատարվում էր ընկերությունում: Արտադրության մյուս օղակները գրեթե դուրս էին մնում տեսադաշտից: Այս անգամ մեծապես անդրադարձ կա միջին օղակի գործունեությանը՝ բացահանքից մինչև հարստացուցիչ ֆաբրիկա, տրանսպորտային հանքուղուց մինչև անալիտիկ լաբորատորիա և մյուս արտադրական տեղամասեր:
 
Նյութերը պատրաստելիս անհրաժեշտ էր լինում բախվել հանքարդյունաբերության ոլորտի բազմազան տերմինների, տեխնիկական լեզվամտածողության հետ և հարկ էր լինում ճշտել դրանց հայերեն համարժեքները, ու այդ խնդրում խմբագրությանն օգտակար եղան տվյալ բնագավառի մասնագետները, որի համար բանախոսը երախտագիտություն հայտնեց նրանց:
 
Համարում հատուկ անդրադարձ է եղել ընկերության սոցիալական քաղաքականությանը Սյունիքի մարզում և հատկապես Քաջարան, Կապան ու Սիսիան համայնքներում: Մասնավորապես ի ցույց է դրվել այն հսկայական օժանդակությունը, որ ուղղվում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, Քաջարանի մարզահամալիրին, Մշակույթի պալատին, «Գտնված երազ» և «Մանկության մոլորակ» մանկապարտեզներին, մարդկանց, ովքեր առողջությունը պահպանելու խնդիր ունեն:
 
Արժանին մատուցվեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ Վահրամ Օրբելյան, Գայանե Բաղդասարյան, Գրիշա Սահակյան, Մարի Նավասարդյան, Մանե Ղազարյան, Շուշաննա Հարությունյան, Վասիլ Սահակյան, Աննա Ալեքսանյան, մարդիկ, ովքեր իրենց առջև դրված գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և գեղարվեստական պատշաճ մակարդակով...
 
Համարը չէր կայանա նախանշված տեսքով ու բովանդակությամբ, եթե չլիներ ընկերության լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի ամենօրյա աջակցությունը (բաժնի պետ՝ Արայիկ Մարգարյան): Այս համատեքստում բանախոսը երախտագիտության խոսքեր հնչեցրեց Արայիկ Մարգարյանի, բաժնի բազմահմուտ աշխատակից Լիլիթ Իսրայելյանի, բաժնի նախկին ղեկավար Սոս Դավթյանի, բաժնի աշխատակիցներ Նվեր Զելյայի ու Հայկ Թադևոսյանի հասցեին:
 
Թերթի հատուկ թողարկմանը մեծապես օգնեցին կոլեկտիվի վաղեմի բարեկամ Աննա Սաղաբալյանը՝ իր պատրաստակամությամբ ու արհեստավարժությամբ, ինչպես նաև Ռուզաննա Գրիգորյանը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության մամուլի խոսնակը:
 
Ելույթի ավարտին բանախոսը նշեց. «Խոսքը, գրավոր խոսքը, հանրային խոսքը ոչ սովորական, դժվարին ժամանակներ են ապրում: Եվ այս հանգրվանում փառք ու պատիվ այն տնտեսվարողներին, այն իշխանավորներին, այն անհատներին, ովքեր գիտակցում են գրավոր խոսքի դերը, նշանակությունը և նպաստում դրա զարգացմանը:
 
Բարեբախտաբար, խոսքի կարևորության, մամուլի դերի պատշաճ ըմբռնում-ընկալում ենք տեսնում ԶՊՄԿ-ի ներկայիս ղեկավարության շրջանում: Հետևաբար մեր շնորհակալությունն ենք հղում ընկերության ղեկավարությանը՝ պարոն Խուդոլիյի գլխավորությամբ: Այս համատեքստում նշում ենք գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանի, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի դերակատարությունը, հոգևորը կարևորելու, ոլորտին աջակցելու նրանց ջանքերը»:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն իր շնորհավորանքում այն միտքը հայտնեց, որ «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումը համակողմանի տեղեկություն է տալիս կոմբինատի տարբեր օղակների և՛ անցած տարիների, և՛ ներկայիս գործունեության մասին: Նա կարևորեց հատկապես լրատվական ժանրերի հանդեպ խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմը և խոսքի բարձր կուլտուրան, որն անհնար է չնկատել համարի նյութերին ծանոթանալիս:
 
Իրենց ելույթներում «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարն արժևորեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեա Աղամյանը, կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
 
Շնորհանդեսը վարում էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը:
 
Իսկ ամենավերջում անմիջական զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:
 
Վահրամ Օրբելյան
 
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի և Մխիթար Հովհաննիսյանի