Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել
Տնտեսություն

«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանի կարծիքով` բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է։

Երբ բենզինի գների փոփոխության մասին խոսում է պաշտոնյան, ապա դա կարող է դիտվել որպես ոմանց շահերի հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` հակադարձելով Ազգային ժողովում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հայտարարությանը։

Գևորգյանը մայիսի 30–ին ԱԺ–ում հայտարարել էր բենզինի շուկայում գնային փոփոխությունների մասին` վկայակոչելով միջազգային շուկայում առկա միտումները։ Նա նշել էր, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեն, և այդ գինը տնտեսապես կասկածներ է հարուցում ոչ թե բարձրացման, այլ ընդհակառակը՝ ցածր լինելու առումով։
 

«Եթե գների փոփոխության մասին հայտարարում է պետական պաշտոնյան, ապա դա կարող է նախ դիտվել որպես ոմանց շահերը պաշտպանելու նպատակով որոշակի շահ հետապնդելու առիթ` գործընկերներից պարգևատրումներ ստանալու անկնալիքով, և երկրորդ` պետական պաշտոնյայի խոսքը չպետք է լինի ազդակ կամ ուղղորդող հանգամանք բենզինի գների բարձրացման համար»,– ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով` վառելիքի հայաստանյան շուկան պահանջում է ավելի շատ հետազոտություն։
«ՄՊՀ–ն պետք է պատասխանի հարցին, թե ում դեմ կարող է ուղղված լինել դեմպինգը։ Բացառված չէ, որ նման քայլի կարող են դիմել շուկայում ներգրավված ինչպես նախկին, այնպես էլ ներկա տնտեսվարողները։ Երկու դեպքն էլ հավանական սցենար է»,– ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ վառելիքի հայաստանյան շուկայում հայտնվել են նոր խաղացողներ, և եթե նախկինում մրցակցում էին երկու–երեք տնտեսվարող, ապա այժմ ընկերությունների թվաքանակն ավելացել է, ինչի արդյունքում կարող է իրականացվել դեմպինգային քաղաքականություն։
 
«Ընդ որում` սփռված մեծածախ ու մանրածախ վաճառքի կետերից մեկի սեփականատերը հենց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր է, հետևաբար չի բացառվում, որ որոշակի դեմպինգային քաղաքականություն լինի»,– նկատեց Աուդիտորների պալատի նախագահը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վկայակոչում են վառելիքի միջազգային շուկայի գները, սակայն, ըստ տնտեսագետի, այդ հանգամանքը մեծ ազդեցություն չէր կարող ունենալ ներհայաստանյան գնային քաղաքականության վրա։ Ըստ նրա` նավթի մեկ բարելի գնի նույնիսկ փոքր բարձրացումը բենզինի սակագնի մեջ առավելապես հինգ տոկոսից ավելի դերակատարում չի ունենա։

Հիշեցնենք` փետրվարի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ հայ տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման խնդրի առաջ են կանգնել ռուսական նավթամթերքի նկատմամբ արևմտյան սանկցիաների պատճառով։ Եվ եթե անխափան մատակարարման խնդիրը չլուծվի, հայաստանյան շուկայում գներն ամենայն հավանականությամբ կբարձրանան։
2023 թ. սկզբին հայաստանյան լցակայաններում АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 350 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 320-330 դրամով, դիզվառելիքի 1 լիտրը` 510 դրամով։ 2022թ–ի դեկտեմբերին АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 420 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 400, դիզվառելիքի 1 լիտրը` 540 դրամով։

Այս պահին լցակայաններում «պրեմիում» տեսակի բեզինի մեկ լիտրն արժե 410 դրամ, «ռեգուլյար» տեսակինը` 380 դրամ։ Նախորդ ամիս բենզինի գները համապատասխանաբար եղել են 380 և 350 դրամ։