Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Հասարակություն

Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար

Օրերս Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերությունը Leasing EXPO 2023-ի շրջանակում ներկայացրեց 100 տոկոս էլեկտրական մեքենաների Neta բրենդի վերջին սերնդի մոդելը՝ Neta S-ը: Միջոցառմանը ներկա էին Neta-ի՝ Չինաստանից ժամանած ղեկավար կազմը, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ ու գործարարներ։ Լրագրողների համար սա լավագույն առիթներից մեկն էր ներկա հյուրերից մեկնաբանություն խնդրելու հայ-չինական հարաբերությունների կարևորության, դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ապագայի վերաբերյալ:

Neta ավտոբրենդի փոխնախագահ Վանգ Չեն Ջին ժամանել էր Չինաստանից: Լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է: «Կարևորում ենք Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքը այդ ճանապարհի վրա: Մեր բրենդի քաղաքականության համար կարևոր է միջազգայնացումը: Անցած տարվանից սկսած շեշտը հենց դրա վրա է դրված: Մեր թիմը եղել է աշխարհի տարբեր երկրներում, հատկապես կարևորում ենք Հարավային Կովկասը՝ որպես նոր տարածաշրջան, որտեղ կարող ենք ներկայացնել ամենազարգացած տեխնոլոգիաներով հագեցած էլեկտրական մեքենաները: Կարևորում ենք նաև այն, որ դրանք հասանելի լինեն հասարակության լայն շրջանակներին»,-ասաց Neta ավտոբրենդի փոխնախագահը: Ընդգծեց՝ չինական էլեկտրամոբիլների շուկան զարգանում է մարդկային և նյութատեխնիկական հսկայածավալ ներդրումների շնորհիվ, բացի դա, պետությունը ևս աջակցում է էլեկտրամոբիլների արտադրության զարգացմանը: Պատահական չէ, որ այսօր Neta բրենդը, չնայած հինգ տարվա պատմություն ունի, չինական էլեկտրական մեքենաների վաճառքների սանդղակում լավագույն քսանյակում է: Հայաստանում Neta էլեկտրամոբիլների միակ ու պաշտոնական ներկայացուցիչը Andron ընկերությունն է, այս համագործակցությունը երեք տարի է, ինչ գոյություն ունի: Պարոն Վանգը նշում է՝ առաջին անգամ է, որ իրենց ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանում են Հայաստան էլեկտրական մեքենաների նոր մոդելը ներկայացնելու համար:

Andron ընկերությունը Shtigen Group-ի մի մասն է կազմում: Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը լրագրողների զրույցում ասում է՝ ժամանակակից աշխարհում բավականին մեծ դեր ու նշանակություն ունի չինական տնտեսությունը, և տարբեր ոլորտներում Չինաստանի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են: «Այդ ձեռքբերումներն ակնհայտ են նաև էլեկտրական տրանսպորտի ոլորտում, որտեղ Չինաստանը մեծ առաջընթաց է ապրում: Միջազգային ցուցահանդեսներ այցելելով և  համեմատելով՝ հասկանում ես, որ չինական ավոարտադրությունը ոչ միան չի զիջում, օրինակ, գերմանականին, ամերիկյանին կամ ճապոնականին, այլև  շատ ավելի մրցունակ է։ Չինական բիզնեսն, առհասարակ, բավականին լուրջ առաջընթաց է ապրում աշխարհում։  Հայ գործարարները վաղուց գիտակցել են այդ հեռանկարը, և եթե ուշադրություն դարձնենք փոխադարձ առևտրի տեմպերին, թվերն ամեն ինչ կասեն խոսքերի փոխարեն: Մեր ընկերությունների խմբի պարագայում ուզում եմ հատկապես շեշտադրել հայ-չինական հարաբերությունների տնտեսական համագործակցության տարրը:  Shtigen-ը 2012 թ.-ից համագործակցում է Չինաստանի  հետ, ունենք վստահելի փոխադարձ հարաբերություններ և ձևավորված լավ ավանդույթներ: Այս առումով մենք զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալ ենք տեսնում:

Neta բրենդի պարագայում սկսում ենք այդ ընկերության հետ համագործակցել նաև Վրաստանի ուղղությամբ, ստեղծելու ենք ավտոսպասարկման նոր մշակույթ, հասնելու ենք նրան, որ այն մեքենաները, որոնք արտադրվում են չինական շուկայի համար, հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, արտադրվեն նաև մեր շուկայի համար՝ բավարարելով հայ սպառողների պահանջմունքները»,-նշեց Հայկ Շեկյանը:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ, 3-րդ քարտուղար, տնտեսական գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Շե Ձյաբաոն ևս հաստատում է՝ Հայաստանը Չինաստանի համար առևտրային առումով կարևոր գործընկեր է: «Անցյալ տարի Չինաստանը առևտրաշրջանառության ծավալներով եղել է Հայաստանի առևտրային երկրորդ գործընկերը, առևտրաշրջանառությունը երկու երկրի միջև կազմել է 1 մլրդ 700 մլն դոլար: Մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում շատ արագ է զարգանում: Չինական շատ ընկերություններ են հետաքրքրված հայկական ընկերությունների հետ հարաբերությունների ստեղծմամբ: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրամոբիլների տարածմանը: Neta ընկերությունը հուսալի գործընկեր է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, դրանք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ»,-ընդգծում է Ձյաբան:

Andron ընկերությունը 2020 թ.-ից սկսած  Neta բրենդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության տնօրեն Արմեն Մելյանը նշում է՝ Andron-ը հայկական շուկայում ներկայանում է ոչ միայն մեքենաների վաճառքով, այլև ներկայացնում է մի ամբողջական մշակույթ, արժեհամակարգ: «Մենք մեր շուրջ համախմբում ենք ոչ թե պարզապես գնորդների, այլ համախոհների, որոնք վստահում են մեր բրենդին և պաշտոնական երաշխիքային սպասարկման հնարավորությանը: Մեր համախոհներն այն մարդիկ են, որոնք համոզված են, որ պետք է անցում կատարել կանաչ վարքագծի, ոչ թե պարզապես ձեռք բերել մեքենա և վարել այն»,-ասում է Մելյանը:

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը մանրամասնում է. «Հանրահայտ գիտնական Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի պատվին է անվանակոչվել Andron ընկերությունը, որը Shtigen Group-ի մաս է կազմում: Ընկերությունների խմբի համար հիմնաքարային նշանակություն ունեն կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող արժեքները և էլեկտրամոբիլների ուղղությունը ներկայացնող ընկերությունն անվանակոչելով հայ մեծանուն գիտնականի պատվին, ինչ-որ իմաստով հենց այդ արժեքներն ենք սպասարկում: Անդրանիկ Իոսիֆյանը ծնունդով Արցախից էր՝ Մարտակերտի Ծմակահող գյուղից, նա ավելի քան 25 գյուտի հեղինակ է, ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման հայրերից մեկը, ինչպես նաև շատ մեծ ավանդ ունի հրթիռային գիտության մեջ:

Shtigen Group-ի համար  կարևոր են կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերը, որոնցից առանցքայինն այս պահին «Արևածագ Արցախում» նախագիծն է։

 Չենք ներկայանում որպես բացառապես վաճառք իրականացնող ընկերություն, արժեքներ ենք ստեղծում և փորձում նպաստել դրանց տարածմանը»,-եզրափակում է Ա. Հարությունյանը:

Լուսինե Առաքելյան