Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան
Հասարակություն

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  

2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Սրան արձագանքել է Արցախի ԱԳՆ-ն։

Հայտարարությունը ստորև․

Բաքվի հերթական անթաքույց սպառնալիքներն ու բացահայտ շանտաժը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու բուն հնարավորությունը։

Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ։

Ինչպես ցույց են տալիս արդեն ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը, շարունակվող զինված հարձակումներն ու ռազմատենչ հայտարարությունները, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել սպառնալիքների և բռնության իր քաղաքականությունից, այլև ավելի ու ավելի է ամրապնդում այն՝ միջազգային հանրության, այդ թվում՝ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների անգործության պայմաններում։

Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու իբր պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց ետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու Բաքվի իրական մտադրությունը։

Պահանջելով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են ստանալ արտոնագիր՝ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար։

Ներգրավված միջազգային դերակատարները պետք է դադարեն չնկատելու տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական օրակարգի իրական դրդապատճառներն ու բուն նպատակները։ Այդ օրակարգի դիվանագիտական և արտաքին քաղաքական բաղադրիչներն Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի կոպիտ խախտմամբ իրականացվող շանտաժի, հարկադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականության շարունակությունն են։ Ադրբեջանի իրական մտադրությունների, վերջինիս միջազգային պարտավորությունների խախտման անտեսումը, ինչպես նաև Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական օրակարգում կառուցողականություն փնտրելու միջազգային միջնորդների ցանկացած փորձ ինքնախաբեություն է և հավասարազոր է Բաքվի հանցավոր գործողությունները հավանության արժանացնելուն։

Բացարձակապես անթույլատրելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո տասնյակ հազարավոր արցախցիներ 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնեն Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները։

Ելնում ենք նրանից, որ միջազգային միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Եվրամիության, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու հակաիրավական արարքներին և խոսքից անցնեն գործի՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների հանցավոր ծրագրերը և դրանով իսկ գործնականում ապացուցելու իրենց համընդհանուր հանձնառությունը միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար, արժանապատիվ և տևական խաղաղության հաստատմանը: