Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենըԻշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբՈրտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ ԳևորգյանըՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուրՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյիցԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայովՇուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն ՎարդանյանԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըՆիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն ՔոչարյանՀայ շախմատիստուհիները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք ՉալաբյանՈ՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստերԷրդողանը հաստատել է՝ Ստամբուլին, Անկարային և այլ քաղաքներին ավերիչ երկրաշարժ է սպառնում Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը Թող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն ՍիմոնյանUcom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանինՌուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունըԱրցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն ՎարդանյանԻնչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ ԱռաքելյանԿուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Կախված բազմաթիվ հանգամանքներից՝ կարող է լինել արտադրողականության և շահութաբերության տատանում. Վարդան Ջհանյան Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը ԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումՌուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալԱյս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական մի շարք հարցերի, խոսել նաև 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի, դրանից բխող իրողության մասին: Նաիրի Սարգսյանի խոսքով, 1000 խոշոր հարկատուների ցանկը, չնչին փոփոխություններով, շարունակում է նույնը մնալ:

«1000 խոշոր հարկատուները հավաքագրել են ամբողջ պետական բյուջեի եկամուտների մոտ 78 տոկոսը: Ցանկի կառուցվածքում քիչ փոփոխություններ են եղել: Որպես ցուցիչ՝ կարող ենք արձանագրել, որ շարունակում ենք տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չկատարել, մշակող արդյունաբերությունն աչքաթող անել և երկարաժամկետ, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր չստեղծել: Այս ամենը չկա, չի էլ ակնկալվում, որ մոտ ապագայում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Նրա խոսքով, հանքարդյունաբերությունից ստացված օգուտները պետք է անմիջապես դիվերսիֆիկացնել տնտեսության մեջ՝ զարգացնելով տնտեսության այլ ճյուղերը, որ հետագայում չշարունակենք հենվել ընդերքի վրա, ինչը, սակայն, չի իրականացվում: Անդրադառնալով կառավարության ծախսերին՝ Ն. Սարգսյանը նշեց. «Հայաստանի բյուջետային քաղաքականությունը չի փոփոխվել, անարդյունավետ ծախսերը շարունակվում են: Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա. ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել: Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»:

Նա շեշտեց, որ փոփոխություն չկա նաև պետական գնումների ոլորտում, ավելին, Ն. Սարգսյանի դիտարկմամբ, այսօրվա պաշտոնյաներն անգամ օրենքի խախտում չեն համարում, երբ պետական գնման մրցույթն այս կամ այն պաշտոնյայի եղբայրն է շահում. «Հիմա պարզապես հանրային ընկալման խնդիր կա: Եթե նախկինում նման մոտեցումները քննադատվում էին, հիմա շատ դեպքերում մարդիկ ասում են՝ «եթե նախկիններն անում էին, իրենք էլ թող անեն»: Նաիրի Սարգսյանի խոսքով, այսօր արդեն խնդիրը զուտ սխալ քաղաքականությունը չէ նույնիսկ: «2020 թվականից հետո նման ծախսային քաղաքականությունը ոչ թե սխալ, այլ հանցագործություն է, որովհետև 2020 թվականից հետո մենք պետք է 180 աստիճանով այլ բյուջե, այլ առաջնահերթություններ ունենայինք: Եթե մինչև 2020 թվականն ունեինք անվտանգության այլ խնդիրներ, ապա 2020-ից հետո խնդիրները շատ ավելի վտանգավոր են դարձել. մենք գործ ունենք նաև կենսական նշանակության հասնող խնդիրների հետ, որոնք անմիջական վտանգ են ՀՀ բնակչության ֆիզիկական գոյությանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը: Այս տեսանկյունից բնակչությանը սննդով ապահովելու շատ ավելի խոցելի ու վտանգավոր իրավիճակ կա:

Նաև վտանգավոր է դարձել ՀՀ-ում ներդրումների իրականացումը, բիզնես միջավայրի գրավչությունը: Կառավարությունը 2020-ից հետո առաջնային կերպով պետք է պաշտպանական ծախսերը կատարեր, ընդ որում՝ որակյալ կատարեր: Բայց «ծախսերը պատշաճ կատարելու տակ» այս իշխանությունը ՊՆ շենքային պայմանների բարելավում է հասկանում: Օրինակ՝ ՊՆ շենքի վերելակը ավելի նոր վերելակով փոխարինելը սահմանի կահավորանքի, սահմանային ամրացման աշխատանքների հետ նույն հարթության մեջ են դիտարկում: Միայն բյուջեն ավելացնելը դեռևս չի նշանակում առաջնահերթություն ապահովել:Այդ գումարները պետք է ուղղված լինեին զենքին, զինտեխնիկային, սահմանային կահավորմանը, ամրացումներին: Վերջերս ականատես եղանք ևս մեկ աղետի՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհին, որը ևս փնթիության, չկազմակերպվածության հետևանք էր»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ եթե պաշտպանական ոլորտում վերոնշյալ քայլերը չեն իրականացվում, մնացած ոլորտներում հատվածական քայլեր իրականացնել հնարավոր չէ. «Առաջին հերթին պետք է պաշտպանենք մարդու ֆիզիկական գոյությունը, այնուհետև բյուջետային ծախսերը պետք է ուղղվեն մարդկանց սննդով ապահովելուն, այնուհետև կրթությանը, մշակույթին և այլն: Ցանկը շատ է, բայց ըստ առաջնահերթությունների պետք է դիտարկել: Պետությունը պետք է գումար գեներացնի, որ կարողանա այդ ծախսերը կատարել: Երբ ծախսերը չեն կատարվում, ու դրանք ուղղակի ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա, հետևաբար գումարներ գեներացնել ևս հնարավոր չի լինի: Այս ամենի արդյունքում հետագայում շատ ավելի դժվարությամբ կամ, միգուցե, ընդհանրապես չկարողանանք առաջնահերթ ծախսերը կատարել: Հենց այս պատճառով եմ շեշտում, որ եթե մինչև 2020-ը բյուջետային քաղաքականությունը կարելի է սխալ համարել, ապա այժմ միայն կարող ենք ասել, որ բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում»:

Անդրադառնալով տնտեսական ընդհանուր միտումներին, ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց՝ գնաճը նվազում է և անգամ կարող է հասնել նպատակային 4 տոկոս ցուցանիշին, Ն. Սարգսյանը նկատեց. «Մեծ հաշվով, դրական սպասելիքներ վաղուց չի կարելի ունենալ: ԿԲ-ն գների կայունության ապահովման մի քանի գործիք ունի: Առաջինը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Երբ գնաճը փորձում են զսպել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են՝ այսպիսով փորձելով ազդեցություն ունենալ: Մինչդեռ աշխարհում որևէ տնտեսագետ չի կարողացել հիմնավորել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ հնարավոր է գների կայունություն ապահովել: Մեր ԿԲ-ն հայտարարում է, որ գնաճը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ, բայց զուգահեռ կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով բիզնեսի համար: Այսինքն, փողը թանկացնում է և, հետևաբար, ոչ թե զսպում է գնաճը, այլ նպաստում է գնաճին: Այսքանից հետո չի կարելի լուրջ վերաբերվել այն հայտարարությանը, թե գնաճի թիրախային 4 տոկոսին կհասնենք: Միևնույն ժամանակ, չենք կարող կանխատեսում իրականացնել: ԿԲ-ի համար շատ հեշտ է կանխատեսումներ անել, հունիսի 30-ի ասուլիսին էլ կարող են հայտարարել, որ նպատակային ցուցանիշին հասնել հնարավոր չէ: Մեծ հաշվով, երբ կառավարությունն ու ԿԲ-ն իրենց տեղերում չեն, գների կայունության ապահովման առումով հույս չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գների վրա ազդող հաջորդ գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք անորոշ են, և պարզ չէ, թե ինչ կլինի: «Ընդհանուր առմամբ, այս պահին տնտեսությունը շարունակում է իներցիայով շարժվել: Պատկերավոր ասած՝ այժմ սարից գլորվում ենք ցած: Մենք չունենք արգելակներ, անվտանգային բարձիկներ և շարունակում ենք գլորվել: Ռուս - ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ որոշակի ներհոսք, արտահոսք ենք ունենում, ինչի արդյունքում երկնիշ տնտեսական ակտիվություն է արձանագրվում, բայց սոցիալական հետևանքը շատ ավելի բացասական է լինում, քան երբ այդ ցուցանիշը երկնիշ չլիներ: Օրինակ՝ կարող ենք հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, խաղային ոլորտներում աճ ունենալ, որոնք գնաճի են հանգեցնում և որից տուժում է հենց ՀՀ քաղաքացին, որի եկամուտները չեն ավելացել: Իսկ եկամտի չավելացման պայմաններում ավելի թանկ գնումներ կատարելը, ի վերջո, հանգեցնում է սպառման կրճատման, հետևաբար աղքատությունը խորանում է»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում