Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»Փաշինյանը հաղթահարեց իր աղքատությունը, իսկ ժողովրդի՞նըԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Քարոզչական միֆի վախճանը. Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերն են գրանցվել Արցախի պետնախարարը քննադատել է Եվրամիությանը՝ Բաքվի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ. Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով կառավարությունը իրականացնում է միջոցառումներ. Մեսրոպ Առաքելյան Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողըՏեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը (տեսանյութ) Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարներըՏեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը Ալեն Սիմոնյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետԱմերիկացիների կողմից մշակված արևային հյուսվածքի էներգիան Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակԱմերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտումԵրևանի դիմակայանության բարձրացումը պետք է լիներ առաջնահերթություն․ Մանե ԹանդիլյանԳյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Այս երկրաշարժը, նաև որքան էլ աղետալի, պահանջում է մեզնից արդեն հիմա հաշվարկել նրա հեռագնա հետևանքները. Ավետիք Չալաբյան Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Էդմոն Մարուքյան Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Արտակարգ դեպք Գորիսում Հայաստանում երկրաշարժ է արձանագրվել Մբապպեն լքում է խաղադաշտը. հայտնի է պատճառը Թուրքական կողմը հայտնել է հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու նախապայմանը Ողբերգական. Գիշերը Արմավիրում հայրը հայտաբերել է 15-ամյա որդու անշնչացած մարմինը Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Արցախից նոր հաղորդագրություն է ստացվել Կարևոր իրազեկում բոլոր կենսաթոշակառուների համար Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցՊիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններովՀիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն ՎարդանյանՕդի ջերմաստիճանը կնվազի Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ըստ Ռուբեն Վարդանյանի` խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ Հասմիկ Հակոբյանի ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարՎերջին շրջանում իմ երկրի շուրջ, իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ինձ բերեցին մի շատ պարզ, բայց ակնհայտ ճշմարտության․ Ելենա ԿիրակոսյանՀայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործողների թիվը Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարՓաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել. Մանե ԹանդիլյանՕդի ջերմաստիճանը կնվազի միչև 8 աստիճանով Գիշերն արտակարգ է եղել Շատ կարևոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային և միտված կայուն զարգացմանըՀայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ռուբեն Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին: Հիշեցնեմ, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը: Չեմ հիշում դեպք, որ Արցախից որևէ պաշտոնյա հարցազրույց ունենա այս հաղորդման շրջանակներում: Չեմ տեսել նաև, որ ադրբեջանցի պաշտոնյա հյուրընկալվի այս հաղորդմանը: Իսկապես բարդ ձևաչափ է, հնչող սուր, ոչ հաճելի հարցեր և պատասխանելու շատ քիչ ժամանակ։

Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC-ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով: Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով։

Կարծում եմ այս հարցազրույցը և հնչած մտքերը շատ կարևոր են Արցախի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ներկայացման առումով: Վստահ եմ, որ հարցազրույցը շուտով հասանալի կլինի յութուբյան ալիքով: Բայց քանի որ սա շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել հարցազրույցի բովանդակությունը»: