Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Քաղաքականություն

Շատ կարևոր է, որ բանաձևում տեղ գտած գաղափարները սկսեն կյանքի կոչվել. Ավետիք Չալաբյանը՝ Ֆրանսիայի Սենատի որոշման վերաբերյալ

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, կարևոր հայանպաստ բանաձև է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի անկախությսն ճանաչումը, և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային, և ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը:
 
Ողջունելով այս բանաձևը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց անդուլ աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա համազգային մոբիլիզացիայի հրաշալի օրինակ է, և Հայաստանին ու Արցախին աջակցելու կարևոր քայլ:
 
Դրանով հանդերձ, պետք է նշել, որ սա դեռևս խորհրդանշական քայլ է՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևերը ընդամենը խորհրդատվական նշանակություն ունեն, և պարտադիր չեն կառավարության համար: Այսօր շատ կարևոր է, որ բանաձևում տեղ գտած մի շարք կարևոր գաղափարներ՝ Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ, Հայաստանին սպառազինության մատակարարումներ, Արցախի անկախության ճանաչում և այնտեղ Ֆրանսիական ներկայացուցչության բացում, իրապես որդեգրվեն Ֆրանսիական կառավարության կողմից, և սկսեն կյանքի կոչվել:
 
Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ առանցքային է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» մինչև տարվա վերջ ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, պահանջի Ֆրանսիայից և այլ եվրոպական գործընկերներից՝ ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելով հայության դեմ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների քաղաքականության համար: Ադրբեջանի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և անատամ գործողություններով:
 
Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական պետությունը չի սահմանափակվի սոսկ հայտարարություններով, այլ իրական գործողություններով առաջիկայում ուժ կտա սեփական խոսքին: