Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Վիդեո

Հայաստանն ամենաշատն է շահել ԵԱՏՄ-ից, քան մնացած 4 երկրները. զրույց Թաթուլ Մանասերյանի հետ

Այսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը:

«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ:

«Իսկապես կարևոր քննարկում է եղել, և բարձրացվել են կենսական կարևորության հարցեր: Գրանցվել է ապրանքաշրջանառության գծով ՀՀ և ԵԱՏՄ այլ երկրների հետ ծավալների աճ, շոշափելի աճ: Արդեն 8-րդ տարին կլրանա (խմբ. Հայաստանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու) շուտով: Առանց չափազանցության և ավելորդ գունազարդումների` Հայաստանը ամենաշատն է շահել այս կառույցին անդամակցությունից, քան մնացած չորս երկրները՝ տոկոսային հարաբերակցությամբ, և՛ արտահանման առումով՝ դեպի միության անդամ մյուս երկրներ, և՛ ներդրումների մասով, և՛ բազմաթիվ այլ այսպիսի հանգամանքների բերումով:

Իսկ ինչ վերաբերում է հենց այս տարվան՝ 2022թ.-ին, ապա մի քանի երկրից Հայաստան ժամանակավոր բնակության եկած քաղաքացիների թիվը 250.000-ից անցնում է, բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում: Դա բավական լուրջ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա, անգամ այդ դեպքերը «անհետևանք» չեն մնում՝ դրական առումով:

Նիստի ընթացքում նաև գյուղատնտեսական կոոպերացիային է անդրադարձ եղել, իհարկե, նաև միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանը, մասնավորապես՝ գազի, նավթի և դրանց գների համաձայնեցմամբ, որը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև մյուս անդամ երկրներին:

Իհարկե, սա նորություն չէ. 2 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովում արդեն իսկ բարձրացվել էին այս հարցերը: Մինչև 2025թ.-ն էլ նախատեսվում է միասնական շուկա ձևավորել:

Սա շատ լուրջ գործոն է՝ անդամ երկրներից յուրաքանչյուրի ազգային տնտեսությունը զարգացնելու, հատկապես Հայաստանի Հանրապետության համար, մյուս կողմից՝ մի քանի 100 մլն դոլարի հասնող, առայժմ դոլարով է հաշվվում, բայց, կարծում եմ, ռուբլով հաշվարկ կգնա, այդ գումարները ներդրվելու են գյուղատնտեսական կոոպերացիան, արտադրական կոոպերացիան, արդյունաբերությունը զարգացնելու համար:

Հայաստանին սա օդ ու ջրի նման անհրաժեշտ է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: