Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ ՎենուսիցԲերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Ջուջևան-Կիրանց հատվածը փակ է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղումԻրավիճակը հեշտ չէ․ Պուտին Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրավունք

Ադրբեջանցիների կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ:Այս մասին ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։

«Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները: Հատուկ պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո:

Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին: Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը:

Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:

Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնևի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով կարևորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաև այն հետևանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար: Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են:

Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: