Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին
Մշակույթ

ՆԱՄ-ում տեղի ունեցավ «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմի շնորհանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 18-րդ ամյակը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմի շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով:

Միջոցառման համերգային մասն ազդարարեց «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Գեղարդ» երգեցիկ խմբին՝ գեղ. ղեկավար Մհեր Նավոյանի գլխավորությամբ, հանձնեց խորհրդանշական նվեր՝ «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանով խաչքար:

«Միությունը ունի ավանդույթ, ըստ որի, մշակույթում մեծ ավանդ ունեցող արվեստագետներին տալիս ենք «Հայ մշակույթի դեսպան» կոչումը՝ հանձնելով այս խորհրդանշական փոքրիկ խաչքարը»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Խոսելով ՆԱՄ-ի գործունեության և հրատարակության մասին՝ ներկաներին իր խոսքն ուղղեց նաև միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը:

«Նարեկացի» արվեստի միության բարեգործական առաքելությունը հատկապես կարևորվում է ճգնաժամային պահերին, երբ մշակույթի մայրուղիներում առավել են ծառանում խոչընդոտները: Այդ է վկայում նաև միության թողարկած «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմը»,-նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը՝ անդրադառնալով միության գործունեությանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, մեներգիչ՝ Արման Առաքելյան (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), կոմպոզիտոր, հայկական վիոլայի ստեղծող և կատարող Գրիգոր Առաքելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը (դուդուկ), ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանը (քանոն):

«Նարեկացի» արվեստի միության 18-ամյակի առթիվ իրենց շնորհավորանքներն ուղղեցին Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, Գևորգ Դաբաղյանը, Գրիգոր Առաքելյանը, Մհեր Նավոյանը և ուրիշներ:

Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը նվերներ հաձնեց միջոցառման մասնակիցներին:

«ՆԱՄ-ը մի մասնիկն է հայ ժողովրդի՝ ծնված Աստծո հովանավորությամբ: Եթե չլինի հայ ժողովրդի սերն ու մասնակցությունը, մեր գործերը կմնան կիսատ, մեր սրահները՝ դատարկ: Այս տարեդարձը մեր ուխտի վերանորոգումն է: Շնորհակալ եմ բոլորին ՆԱՄ-ի կողքին կանգնելու և աջակցելու համար»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Միջոցառումը վարեց դերասանուհի Քեթրին Մանասյանը: