Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Հասարակություն

Անհետ կորած անձանց հարազատների հայտարարությունը հունիսի 29-ի առթիվ

Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով  38 անձ պաշտոնապես պահվում են գերության մեջ, իսկ  300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ, որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար։  

Գիտակցելով, որ սույն հարցի առնչությամբ հապաղող և ոչ նախաձեռնող կեցվածքը դժվարացնելու է փաստացի գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձումը, զոհված անձանց մասունքների հայտաբերումը և երկարացնելու է նրանց հարազատների տառապանքները, մենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներս հրապարակավ դիմում ենք ՀՀ իշխանություններին հետևյալ պահանջով․

-          Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թաքցվող անձանց ակնհայտ մեծ թիվը՝ խուսափել այնպիսի ձևակերպումներից, որոնք ներքին կամ արտաքին լսարանի մոտ տպավորություն կստեղծեն, թե Ադրբեջանում փաստացի պահվում են 38 կամ դրան մոտ թվով գերիներ։ Ադրբեջանում պահվող գերիների մասին ցանկացած մեկնաբանություն կատարելիս շեշտադրել թաքցվող անձանց բացահայտելու և հայրենադարձելու անհրաժեշտությունը։

-          Իրականացնել պատշաճ քննություն պարզելու յուրաքանչյուր անհետ կորած անձի ճակատագիրը, նրա անհետացման դեպքի հանգամանքները, յուրաքանչյուր անձի անհետացման վայրում իրականացնել որոնողական աշխատանքներ։

-          Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել անհետ կորած անձանց ընտանիքի անդամների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝  ընդգծելով  Ադրբեջանի կողմից ճշմարտության բացահայտման արհեստական խոչընդոտների վերացման հրատապությունը։

-          Լուսաբանել և ըստ արժանավույն գնահատել անհետ կորած զինծառայողների սխրանքները։

-          Միջոցներ ձեռնարկել շարունակելու Արցախում որոնողական աշխատանքները, բացահայտել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց թաղման վայրերը։

-          Ներդնել ԴՆԹ փորձաքննությունների սխալմունքի բացահայտման արդյունավետ մեխանիզմ։

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հորդորում ենք հանրության լայն շերտերին, ԶԼՄ-ներին և  միջազգային կառույցներին ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած անձանց հիմնախնդիրը։

Սույն հայտարարությանը միացել են շուրջ հարյուր անհետ կորած անձանց հարազատներ։

Տաթևիկ Սողոյան անհետ կորած սպայի հարազատ