Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄիայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակումՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Քաղաքականություն

Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումը

«Ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան նյութապաշտ առաջնորդը»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերն է հիշել իր վերջին հոդվածում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Բանտից գրած իր վերջին հոդվածում նա նշել է, որ եթե մենք ցանկանում ենք՝ մեր պետությունը դուրս գա ինքնիշխանության էրոզիայի և կորստի փակ շրջանից, պետք է ի վերջո կարողանանք հաղթահարել մեր մեջ արմատացած նյութապաշտությունը և փոխարինենք այն այնպիսի արժեհամակարգով, որը նյութական բարիքից վեր է դասում մասնագիտական և հանրային ձեռքբերումները, մարդու բարի համբավը, նրա ներդրումը երկրի զարգացման մեջ կամ էլ շարունակաբար կատարած բարեգործությունը։

Մեկ բառով` Չալաբյանը նշում է, որ ի սկզբանե քաղաքական գործունեության համար պետք է ներգրավվեն այն անձինք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Գործող իշխանությունները, հիշեցնենք, ի սկզբանե հայտարարել են, որ «իզմեր» չեն դավանում, և գաղափարազուրկ իշխանության համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել շահագործել հանրության վստահությունը և դրանից ստանալ անձնական, նյութական օգուտներ։ Սուտ կլինի ասել, թե նման վարքը բնորոշ է միայն փաշինյանական իշխանությանը։

Նախկին իշխանությունների մեջ էլ կային բարձրաստիճան անձինք, ովքեր իրենց ամբողջ նպատակը, եռանդը օգտագործել են սեփական ժողովրդի հարստահարման գործին։ Եվ, ըստ էության, նման արատավոր վարքը նաև նպաստեց 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությանը։

Արատավոր այդ փակ շղթայից դուրս գալու միայն մեկ հնարավորություն կա, պետք է հանրությունն ինքը խիստ պահանջներ ներկայացնի ապագա քաղաքական գործիչներին, քննի նրանց գործունեությունը, վերլուծի նրանց անցած ուղին և բնական ֆիլտրացիայի ենթարկի այն անձանց, որոնք գերադասում են սեփական, նյութական շահը և անձնական բարեկեցությունը։

Ավետիք Չալաբյանի խոսքով, սրա բնական մեխանիզմ կարող է հանդիսանալ նաև կուսակցությունների խոշորացումը և նրանց ինստիտուցիոնալ թափանցիկության բարձրացումը, որի արդյունքում ղեկավարող դերերում կհայտնվեն համապատասխան արժեքներով առաջնորդներ։

Արդարադատության նախարարությունում վերջին տվյալներով 120-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Այդ կուսակցությունների մեծամասնությունը մեկ-երկու անձինք են, իսկ շատ խոշոր կուսակցություններ հավաքված են մեկ առաջնորդի շուրջ և նրա հեռանալու կամ հրաժեշտի պարագայում այդ կուսակցությունները պարզապես կփլվեն։

Դիտարկելով հաջողված պետությունների օրինակները՝ կարող ենք նշել, որ բազմակուսակցական համակարգն այնտեղ այսքան էլ մեծ չէ, և իրականում մի քանի խոշոր կուսակցություններ կան, որտեղ ներքին քննարկումների, բանավեճերի, բնական ընտրության միջոցով լավագույնները դառնում են այդ կուսակցությունների առաջնորդներ։ Եվ ամենակարևոր բանը, ըստ Չալաբյանի, նյութապաշտությունից հրաժարվելն է։

Անկախության 30 տարիների ընթացքում մեր պետական օրգանիզմի քաղցկեղն է եղել նյութապաշտությունը բոլոր մակարդակներով։ Խոպան գնացող, սեփական երկրի մասին արհամարհանքով արտահայտվող սևագործ բանվորից մինչև պետության առաջին դեմքեր, խորապես արմատացրել են նյութապաշտությունը, սեփական, նյութական շահի գերադասումը հանրային շահի նկատմամբ, այն ներթափանցել ու այլասերել է պետական վերնախավի մեծ մասին։

Չալաբյանը, ախտորոշելով Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը, նաև նշում է դրա լուծման, այդ քաղցկեղից փրկման ուղիները, որ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, «փրկչին» սպասելու փոխարեն իրական ճանապարհ՝ հետևողականորեն ձևավորելու այսպիսի ազգային առաջնորդությունը։

Իշխանության համար նման վտանգավոր մտքերի հեղինակին, բնականաբար, փաշինյանական վարչախումբը պետք է պահի և պահում է անազատության մեջ, մինչդեռ շատերը հանգիստ վայելում են ազատությունը։ Ըստ էության, սա վկայում է, որ հենց Ավետիք Չալաբյանից է վախենում փաշինյանական իշխանությունը։

Կարեն Գալստյան