Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»
Քաղաքականություն

Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Տևական ժամանակ է ուզում եմ անդրադառնալ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու հարցին, բայց փորձում էի դեռ սպասել, հեռվից ուսումնասիրել իրողությունները, փաստերը, զգայականությունից ու մեյնստրիմից դուրս սառը գնահատել իրավիճակը, և կարծես անդրադառնալու պահը հասունացավ։ Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է, ու ոչ թե 2020-ի պատերազմից, այլև 2016-ի քառօրյայից հետո։ Լինում են չէ՞ այնպիսիք, որ չոփը գերան են սարքում, մի փոքր քար են տեղից շարժում, բայց մեկին տաս ներկայացնում, թե ինչեր են արել «էս երկրի համար»։ Ավետիքը գլուխկախ, սուսուփուս, ռեալ գործ անողներից է, ու հասկանալով, որ ինչ-որ պահի հնարավոր է թիրախ դառնալ ապիկար իշխանության համար, որ գուցե կհետապնդեն ոչ միայն քաղաքականությամբ, այլև ակտիվորեն Արցախի անվտանգության խնդիրներով զբաղվելու համար, այնուամենայնիվ համարձակորեն մտավ ակտիվ պայքարի փուլ, քանի որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր։
Ավետիքն այն քչաթիվ մարդկանցից է Հայաստանում, ով իր գիտելիքն ու փորձը, հմտություններն ու կարողությունները տարբեր ծրագրերով ծառայեցրել է մեր երկրին, իսկ հիմա դրա համար գտնվում է բանտում, քանի որ ներկայիս բախտախնդիր իշխանությունն անհանդուրժող է պրոֆեսիոնալիզմի ու իրական գործ անող մարդկանց հանդեպ։ «Նրանք պարզապես մի սենյակում չեն հանդուրժում իրենցից խելացի ու գիտակ մարդկանց». չեմ հիշում, թե ով արեց այս արտահայտությունը 2021-ին, բայց տեղին էր։
 
Ավետիքը Չալաբյանն այսօր բանտում լինելով` վճարում է Հայաստանի ապագայի կառուցման գործում պատասխանատվություն ստանձնելու համարձակություն ունենալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր Ավետիքի պես պատրաստ կլինեն ստանձնելու այդ պատասխանատվությունը, պիտի նաև պատրաստ լինեն, որ հետապնդվելու են այն իշխանության կողմից, որն անարդարության դեմ իր անհանդուրժողականության կեղծ օրակարգով եկավ իշխանության ու դարձավ ամենաանհանդուրժողը արդարություն պահանջողների հանդեպ։
 
#ԱզատությունՔաղբանտարկյալԱվետիքՉալաբյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին։