Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկատերինբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռը վերադարձել է Եկատերինբուրգ Ընդդիմության հաջորդ հանրահավաքը հուլիսի 1-ին է, հունիսի 29-ին՝ քննարկում շաբաթվա հրատապ թեմայով Հրդեհ՝ Լոռու մարզում, ռեստորանում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 3 մարտական հաշվարկՍյունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է. կա 4 վիրավոր Իշխան Սաղաթելյանը խոսել է «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքների մասին Սոչիում տարերային աղետ է մոլեգնում. երկու մեքենա քշել է ծովը, կան զոհեր «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը Երևանում 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30-ամյա կնոջը Թուրքիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ) ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարբեր երկրներում սովի սպառնալիքի մասին Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն ԱՄՆ մեկ դոլարի առքի նվազագույն արժեքը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ․ տարադրամի փոխարժեքներն այսօր Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Ավետիք Չալաբյանի նիստը մինչև հուլիսի 21 հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէԱՄՆ-ը կոմանդոսներ է տեղակայում Թուրքիայի սահմաններին ՃՈ 3 տեսուչ կազմել են կեղծ արձանագրություններ՝ պատճառելով 115 000 դրամի վնաս Արտակարգ դեպք Երևանում. Volkswagen-ում հրդեհ է բռնկվել Սոչիում տարերային աղետ է մոլեգնում. երկու մեքենա քշել է ծովը, կան զոհեր Զորամասի հրամանատարը հափշտակել է 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոններ «Գործը շինծու է»․ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված Շարժումը որևէ մեկը «ժոստիկով» դրսից չի կառավարում. օտարը չի կարող մեր պետության վրա ոտք սրբել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ Պարոն Հուսեյնո՛վ, մենք ռևանշիստ չենք, հայրենասեր ենք. Մամիջանյանը՝ ադրբեջանցի պատվիրակինԵղանակը՝ առաջիկա օրերին Ջհանգիրյանն ակամա հաստատեց Ավետիք Չալաբյանի անմեղությունը Հայկական PR ասոցիացիայի կողմից «Հատուկ մրցանակի» է արժանացել «Փի Արտ» ընկերությունըՉալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա ԱլեքսանյանՎանաձորի կենտրոնը՝ այս պահին. անմիջապես հարևանությամբ թիվ 20 դպրոցն էԳորիս-Կապան այլընտրանքային ավտոճանապարհը անմխիթար վիճակում էՆիկոլ Փաշինյանն ուզում ա «կզած» սերունդ մեծացնել. չի´ հաջողվելու. ՀՀԿ խորհրդի անդամԵթե Փաշինյանի ընդդիմախոսն ես, ապա քո նկատմամբ իրականացվում են հնարավոր բոլոր բռնաճնշումներըՋհանգիրյանն ակամա հաստատեց Ավետիք Չալաբյանի անմեղությունըԳագիկ Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը Էրեբունիում անձրեւաջրերը հեղեղել են բնակելի շենքի մուտքը«Մեր գործողություններում վճռական ենք». «Դիմադրություն» շարժման անդամ-պատգամավորներն Արցախում ենԵթե ԱՀԿ-ն արդեն իսկ տագնապը բարձրացրել է, վարակի ներթափանցումը Հայաստան անխուսափելի էԽելացի անասնագոմերի պատմությունը չպետք ա բերենք․ կաթիլային ոռոգման համար կոնկրետ պլան է պետք Ուժեղ քամի ԵրևանումԱնկառավարելի վտագավոր քաոս. Արտակ ԶաքարյանProfHolod-ը Ռուսաստանի թոփ 10 ընկերություններից էԳերմանիայում Ուկրաինայի դեսպանը ներողություն է խնդրում չվտարվելու հույսով Կոտայքում քաղաքացիներն ինքնակամ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանություն Երևանի այսօրվա ամպրոպը Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները Եվրոխորհուրդն Ուկրաինային շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ Ջհանգիրյանի պնդման վերաբերյալ առայժմ մի բան կասեմ. Վարազդատ ՀարությունյանԵրեւանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է՝ վնասելով կայանված մի քանի ավտոմեքենաներ Օրվա ցանկացած ժամի առանց տեղեկացնելու ջուրն անջատում են. ‹‹Վեոլիա ջրի» արձագանքը՝ բնակիչների բողոքին Լսել ենք, որ վարչապետ Փաշինյանը պատրաստ է բանակցել այս հարցի շուրջ. Լավրովը` Ալիևին
Աշխարհ

Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից

Ադրբեջանում ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վետերանների մի մասը դժգոհում է, որ չի կարող հաշմանդամության նպաստ ստանալ եւ, առհասարակ, բախվում է իր իրավունքների ոտնահարման հետ։ Իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության եւ հենց վետերանների անհիմն պահանջների մեջ է։ Իսկ առայժմ վեճեր են ընթանում, թե ով է մեղավոր նպաստների հետ կապված խնդիրների համար, թեման ավելի ողբերգական է դառնում։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցած մեկուկես տարում դրա մասնակիցներից ավելի քան 30-ը ինքնասպանություն են գործել։ Վերջին նման ինքնասպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 16-ին։ Սակայն առայժմ միայն քչերն են հակված դա դիտարկել որպես Ադրբեջանում վտանգավոր միտում, գրում է DW-ն։

2022 թվականի սկզբից Բաքվում տեղի են ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների մի քանի խմբակային եւ անհատական բողոքի ցույցեր։ Նրանք հիմնականում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության համար դիմել եւ սոցիալական նպաստ ստանալ։ Հունիսի 2-ին տեղի ունեցած ակցիան մեծ հնչեղություն է ստացել։ Ցուցարարները «գրոհել են» աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության շենքը, կոտրել են դռներն ու ներխուժել դահլիճ՝ պահանջելով, որ իրենց ընդունի նախարար Սահիլ Բաբաեւը։ Նախարարը նրանց մոտ այդպես էլ դուրս չի եկել, բայց առաջին անգամ սկսել է լրջորեն խոսել խնդրի մասին։ Հասարակության մի մասի կարծիքով՝ պետությունը պատերազմի մասնակիցներին թողել է բախտի քմահաճույքին, հենց որ նրանց կարիքն այլեւս չի եղել։

Վետերանները կարծում են, որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսեւորվում։ Նրանք ստեղծել են «Երիտասարդ վետերաններ» հասարակական միավորումը եւ պահանջում են ստեղծել «պատերազմի մարդկանց» հանձնաժողով, որում կընդգրկվեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք։

Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմի բոլոր վետերանները, որոնք արդեն ունեն վետերանի կարգավիճակ, ամսական 80 մանաթ (մոտ 50 դոլար) «լռելյայն» նպաստ են ստանում: Վետերանների համար հաշմանդամության նպաստը կազմում է 300-400 մանաթ (մոտ 177-236 դոլար)՝ կախված խմբից:

Հաշմանդամություն ձեւակերպելու համար վետերանը պետք է հիվանդանոցից տեղեկանք ներկայացնի, որ վիրավորվել է ճակատում: Ոմանց համար խնդիրները սկսվում են արդեն այս փուլում՝ եթե վիրավորվել, սակայն այս կամ այն պատճառով նրանք չեն գնացել հիվանդանոց եւ ընդհանրապես չեն արձանագրել այդ վնասվածքները, այժմ իրենց ձեռքին ապացույցներ չունեն։ Մյուսները դժգոհ են, որ իրենց մերժել են հաշմանդամության գրանցումը կամ առաջին խմբի փոխարեն նշանակել երկրորդը: Ընդ որում, պաշտոնյաների փաստարկները երբեմն զուտ բյուրոկրատական բնույթ են կրում՝ օրինակ, ոտքի ոսկորը նորմայից վեց սանտիմետրով է կարճ, այլ ոչ թե յոթ: