Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հասարակություն

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած Ազգային-Քրիստոնյա քաղաքական ուժը:

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988-91 թվականներին), իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992-94 թվականներին):

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր հայրենի Սյունիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար)։

Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս Խաչիկ Ասրյանը հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն իր կոլեգաների, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան՝ առաջնագիծ, և մեկ ամիս շարունակ կատարեց իր պարտքը Հայրենիքի ու Ազգի առաջ:

Խաչիկ Ասրյանի «սխալներից» է նաև այն, որ չցանկացավ օգտվել իր պաշտոնից ու դիրքից և մի քանի հանք էլ ինքը սեփականաշնորհել, այլ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերությունն ազգայնացնելու ռազմավարական ծրագրի մասին, չմտածեց ժողովրդի վերջին շապիկը հագից հանելու մասին, այլ հայտարարեց կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելու անհրաժեշտության մասին:

Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն շատ ու շատ կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ իրենց տանը կամ էլ իրենց կուսակցության գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով իր կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու առաջնագիծ և կյանքի գնով պաշտպանեց ու անառիկ պահեց Արցախի Մոնթեաբերդ Մարտունին, Ճարտարը և հարակից գյուղերը https://hy.wikipedia.org/.../%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5...:

Խաչիկ Ասրյանի մեծագույն «սխալներից» է նաև այն, որ նա երբեք չի զբաղվել Հայաստանի արտաքին՝ և՛-և՛-ի քաղաքականության քարոզչությամբ՝ հաճոյանալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին. Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի հետ ազնիվ, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման կոչով:

Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ու «մեղքերի» ընդամենը մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունների ղեկավարները, քաղաքական գործիչները վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած Ազգային-Քրիստոնյա քաղաքական ուժը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
Նախագահի տեղակալ՝ Սամսոն Զիրոյան