Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
Մշակույթ

«Մյուզիքֆերայնում» առաջին անգամ Մալթայի ֆիլհարմոնիկի և Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ հնչեցին հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից

Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 28-ից մայիսի 5-ը եվրոպական համերգային շրջագայության շրջանակում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Համերգային շրջագայությունը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։

Վերջին համերգը Վիեննայի հեղինակավոր «Մյուզիքֆերայն» համերգասրահում էր, որտեղ ներկաները հոտնկայս ծափերով ընդունեցին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն ու Խաչատրյանի երաժշտությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ զրուցում ենք «Մյուզիքֆերայնում» կայացած համերգի, աշխարհում հայկական երաժշտության ճանաչելիության մասին։

-Մաեստրո՛, Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Դուք հանդես եք եկել նաև 2.5 տարի առաջ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հետաքրքիր են զգացողություններն այս բեմում ելույթ ունենալիս. չէ՞ որ այն դասական երաժշտության խոր ավանդույթներ ունեցող խորհրդանշական վայր է։

-Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը 2020 թվականին էր՝ համավարակից առաջ, որի ընթացքում կատարեցինք նաև Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Համերգին մասնակցում էր նաև Մաքսիմ Վենգերովը։ Փայլուն համերգ էր։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան «Մյուզիքֆերայնում» հնչեց առաջին անգամ, ինչի արձագանքները մինչ օրս ստանում ենք. ունկնդիրը, երաժշտական աշխարհը ողջունում ու հիշում են, ինչը մեծագույն հաջողություն է։ Մյուզիքֆերայնն այն դահլիճն է, որտեղ տեղի ունեցողի մասին ամբողջ երաժշտական աշխարհն է խոսում։ 

-Ինչպե՞ս որոշվեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկել նաև Խաչատրյանի երաժշտությունը։

-Իմ խնդրանքն ու առաջարկությունն էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և համերգային շրջագայության կազմակերպիչներին կատարել հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ արձագանք է ստանում մարդկանց շրջանում, նույնիսկ առաջին անգամ լսելիս։ Եվ չսխալվեցինք։ Խաչատրյանի երաժշտությունը հնչեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փայլուն կատարմամբ։ Համերգի վերջում ունկնդիրը հոտնկայս ողջունում էր, ինչը «Մյուզիքֆերայնում» սովորական բան չէ։ Այդ մասին նվագախմբի տնօրենին հայտնեց «Մյուզիքֆերայնի» ղեկավարներից մեկը։ Հենց այս արձագանքն ու ընդունելությունը վկայում են, որ ելույթը մեծ հաջողություն է ունեցել։

-Ընդհանրապես այդ բեմահարթակում հնչե՞լ էին «Սպարտակ» բալետի սյուիտները։

-Ինչպես ինձ տեղեկացրին, «Սպարտակը» «Մյուզիքֆերայնում» կատարվում էր առաջին անգամ։ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, սակայն պետք է փաստենք, որ աշխարհն այնքան լավ չի ճանաչում նրան, որքան մենք կցանկանայինք։ Կարծում եմ՝ նման նախագծերը մեր մշակույթի տարածման համար խիստ կարևոր են։ Պետք է նաև շնորհակալությունս հայտնեմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որ համաձայնեց կատարել հայկական երաժշտություն։

-Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջի՞ն անգամ էր կատարում հայկական երաժշտություն։

-Այո՛, Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ էր կատարում հայկական երաժշտություն։ Որպես դիրիժոր՝ ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ իմ երկրի երաժշտությունն էր ներկայացվում, և այն հաջողությունը, որ համերգը բերեց Մալթայի ֆիլհարմոնիկին և մեզ բոլորիս, փաստեց, որ ծրագրի առաջարկը և Խաչատրյանի երաժշտության ընտրությունը ճիշտ էին ու արդարացված, ինչն իսկապես ոգևորում է ինձ։ Արամ Խաչատրյանի տաղանդավոր երաժշտությունը մենք պետք է ավելի ու ավելի շատ կատարենք։ Մեզ թվում է՝ աշխարհում բոլորը ծանոթ են Խաչատրյանի արվեստին, սակայն այդպես չէ։ Այս հարցում մենք շատ անելիքներ ունենք։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ մեր երաժշտությունն ունի հստակ տեսակ, ունիկալ ելևէջներ։ Տաղանդի գործակիցը շատ խիստ է այստեղ, և պետք է կարողանանք այդ ամենը ճիշտ մատուցել։

-Պարոն Սմբատյան, Ձեր ղեկավարությամբ 2019-ին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Միրզոյանի «Շուշանիկը», 2020-ին Ձեր ղեկավարությամբ Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան հնչեց Եվրոպայի 5 երկրի 8 քաղաքների լավագույն բեմերում, Խաչատրյանի երաժշտությունը հնչում է Վիեննայում։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

-Շատ կարևոր է մեր արվեստը ճիշտ ներկայացնելը։ Հանդիպելով երաժշտական աշխարհը ղեկավարող մարդկանց հետ, խոսելով մեր կոմպոզիտորների մասին՝ Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան, հասկանում ենք, որ նրանցից շատերը տեղեկացված չեն մեր կոմպոզիտորական արվեստի մասին։ Դա խնդիր է մեզ համար։ Եթե ցանկանում ենք լինել հաջողակ Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելու մեջ, պետք է փորձենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ Մեր կոմպոզիտորները պետք է լայն ճանաչում ստանան, նրանց արվեստն աշխարհին պետք է. դա նոր երաժշտություն է, նոր ասելիք, որի պահանջն աշխարհում մեծ է։