Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեց
Քաղաքականություն

«Տոնոյանն «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ պահվում կալանքի տակ»

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ ենթարկվում է քրեական հետապնդման»:

Այսօր տարածած հայտարարության մեջ փաստաբանական խումբը տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ զինված ուժերի համար ձեռքբերված հրթիռները ժամկետանց չեն եղել, իսկ ձեռքբերման գինն ավելի էժան է եղել, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը:  

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:

Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:

2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով  եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:

Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:

Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:

3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան»  հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ»: