Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության որակավորման փուլի եզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության որակավորման փուլի եզրափակիչ։
Ավանեսյանի մրցակիցը ուկրաինուհի Կատերինա Բայնդլն էր։
Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե և ավարտվեց 6:2, 7:5 հաշվով։
Որակավորման եզրափակիչում Ավանեսյանը կխաղա մեկ այլ ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ։