Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!
Socity

Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը

Հաշվի առնելով երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստների նշանակման, չափի, դիմելու ընթացակարգի և ժամկետների վերաբերյալ քաղաքացիների հետաքրքրությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կից ներկայացնում է․

•  մայրության նպաստի,

•  երեխայի ծննդյան միանվագ նպաստի,

•  երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում՝ ամսական 50,000 դրամ աջակցության ծրագրի,

•  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլնի միջոցով։

Մայրության նպաստ՝ ո՞ւմ և ի՞նչ չափով է տրամադրվում

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:  

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է  156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ վճարման ընթացակարգն ու չափը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300,000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,000,000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1,500,000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։

Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

Ամսական 50,000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ իրականացվում է նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքն ստանում է ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝

·         աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,

·         դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

·         դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ նշանակման և վճարման  ընթացակարգը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝

·         ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,

·         գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

·          խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,

·         դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։

Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

·         երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում

·         գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում

·         դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Ավելին՝ այստեղ