Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը
Մշակույթ

Վիվա-ՄՏՍ. տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր

Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան... Տարիներ շարունակ, հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների խմբերգեր են ներառվել «Փարոսի» երգացանկում: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում` սայլակի օգնությամբ տեղաշարժվող  մարդկանց միավորած ներառական երգչախումբն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում:

Փարոսն» իր գործունեությունը սկսել է որպես հոգեբանական վերականգնման գործառույթ իրականացնող ստեղծագործական միավոր: Խմբին հաջողվել է ոչ միայն հաջողությամբ կատարել այդ առաքելությունը, այլև բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել ստեղծագործական հատվածում. երգչախումբը թողարկել է 4 տեսահոլովակ և 3 խտասկավառակ:  28 տարի առաջ ձևավորված խմբին աջակցել է նույնանուն՝ «Փարոս» հիմնադրամը: Իսկ 2011 թվականից, երգչախմբի գլխավոր գործընկերն է դարձել Վիվա-ՄՏՍ-ը:

«Փարոսի» համահիմնադիր և տնօրեն Արմեն Ալավերդյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ, «Փարոսի»  գործունեությունը խրախուսելու և թիմին հոգեբանորեն աջակցելու պատրաստակամությունը տվել է ցանկալի արդյունք: Միայն 2011 թվականին, խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ, «Փարոսը» 3 մրցանակ է վաստակել Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» 6-րդ միջազգային մրցույթում։ Իսկ 2014 և 2016թթ.-ին «Փարոսին» հաջողվել է ներկայանալ Երգչախմբերի համաշխարհային խաղերում, Հայաստանը ներկայացնել Ռիգայում (2014թ.), Սոչիում (2016թ.) և նվաճել 2-ական արծաթե մեդալ:

«Երբ միավորվում են կամքն ու արվեստը, փոխվում է նաև մտածողությունն ու խնդիրների ընկալումը: Այս մարդիկ իրենց օրինակով սովորեցնում են երբեք չկոտրվել և գնահատել կյանքը: Նրանք գտել են դժվարությունները հաղթահարելու իրենց ճանապարհը: Երաժշտության լեզուն դարձել է իրական փարոս: Տևական ժամանակ հետևում ենք խմբի հաջողություններին ու ձեռքբերումներին: Պիտի արձանագրեմ, որ ոգևորվում ենք նաև մենք, երբ տեսնում ենք, որ անգամ ամենաբարդ և ոչ սովորական իրավիճակներում «Փարոսը» շարունակում է գործել ու անցնել հաղթանակների ճանապարհով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրում։ Հատկապես հիշարժան են եղել «Փարոսի» հյուրախաղերը Լիբանանում (1997թ.), Վրաստանում (1998թ.), Ֆրանսիայում (2005թ.) և Ավստրիայում (2011թ.), ինչպես նաև հաջողված մասնակցությունը Մեծ Բրիտանիայում (2000թ.) և Իտալիայում (2003թ.) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։

2016թ. հունիսին «Փարոսին» պատիվ է ընձեռնվել հանդես գալ Ս. Էջմիածնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առջև։

«Փարոսի» գեղարվեստական ղեկավարը Րաֆֆի Միքայէլեանն է, իսկ 2016թ. մայիսից նոր խմբավարը Ռուբեն Կարասեֆերյանն է:

Համավարակն ու անցած պատերազմներն աշխարհում փոխել են շատերի գործունեության ընթացքն ու մեթոդները: «Փարոսն» իր գործունեությամբ ապացուցել է, որ երբ կա նպատակ և այն իրականություն դարձնելու ձգտում՝ հաջողությունը երաշխավորվում է: Անկախ հանգամանքներից՝ երգչախումբը հավատարիմ է մնացել իր անվանն ու նպատակներին՝ 2020 թվականին թողարկելով մի շարք տպավորիչ տեսանյութեր։ Իսկ ընթացիկ տարում վերսկսել է համերգային ելույթները։

«Փարոսը» գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից։