Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան
Տարածաշրջան

Թուրքական լիրան երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է իր անկման ռեկորդը

Թուրքիայի ազգային տարադրամը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով՝ հասնելով ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց 16.13 լիրայի։ Այս մասին են վկայում բորսաների առավոտյան առքուվաճառքի առցանց տվյալները։ Այսպիսով, հինգշաբթի օրվա համեմատ թուրքական լիրան արժեզրկվեց ևս 2.7 տոկոսով։

Թուրքական տարադրամը նոր թափով գահավիժեց Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների հերթական նվազեցման ֆոնին։ Թուրքիայի ԿԲ-ն այդկերպ հետևում է նախագահ Ռեջեփ Էրդողանի ոչ ավանդական տնտեսական քաղաքականության պլանին։

Տնտեսագետների գնահատմամբ` առաջիկա ամիսներին Թուրքիայում սպառողական ապրանքների գնաճը կարող է գերազանցել 30 տոկոսը, իսկ ԿԲ-ի զեղչային դրույքը կնվազի մինչև 14 տոկոս` ստիպելով բնակչությանն ու բիզնեսին լիրան վերածել դոլարի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արտարժույթի պահանջարկի մեծացման:

Թուրքական ազգային տարադրամի դրամատիկ արժեզրկումը շարունակվում է տարեսկզբից, հունվարից լիրան դոլարի դիմաց արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով: Թուրքիայի իշխանություններն, իրենց բնորոշմամբ, «հանուն անկախության տնտեսական պատերազմ» են մղում ցածր տոկոսադրույքներ սահմանելու օգնությամբ։

Չնայած անարդյունավետ այդ քաղաքականությանը, որն արդեն հանգեցրել է երկրում աննախադեպ գնաճի, գործազրկության, նախագահ Էրդողանը մտադիր չէ հրաժարվել, մասնագետների գնահատմամբ, ֆինանսական քաղաքականությանը այդ կոպիտ միջամտությունից։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ ցածր տոկոսադրույքների պահպանումը մրցունակ տարադրամի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և Թուրքիայի արտահանման պոտենցիալին։

Աշխարհով մեկ արձանագրվող գնաճի ֆոնին` կենտրոնական բանկերը քննարկում են տոկոսադրույքերի բարձրացման հնարավորությունը, բայց ոչ Թուրքիայում։ Այդ երկրի ղեկավարը համոզված է՝ գնաճը կանգ կառնի ինքն իրեն։

«Մենք վճռական ենք՝ հնարավորինս արագ վերջ դնելու այն անորոշությանը, որն առաջացել է փոխարժեքի տատանումների ու ահռելի թանկացումների պատճառով»,- երեկ թուրքական լիրայի հերթական գահավիժման ֆոնին` հայտարարում էր երկրի առաջնորդը։

Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ներմուծումից՝ սննդամթերքից մինչև տեքստիլ և այլ ապրանքատեսակներ ներմուծվում են դրսից, հետևաբար սպառողական ապրանքների գները երկրում ուղղակիորեն կախված են լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքից։

Ամենացայտունը, թերևս, լոլիկի օրինակն է։ Լոլիկ աճեցնելու համար թուրք հողագործներին անհրաժեշտ են ներկրվող պարարտանյութեր և գազ։ Երկրի հարավային գյուղատնտեսական շրջանի՝ Անթալիայի Առևտրի պալատի տվյալներով՝ լոլիկի գինն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 70 տոկոսով։

«Մենք թույլ չենք տա, որ մեր թուրքական լիրան կուլ գնա: Այս պահին կան անախորժություններ, որքան հնարավոր է շուտ կհաղթահարենք դրանք, դրանում ոչ ոք չպետք է կասկածի»։ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը, սակայն, քաղաքացիներին չի սփոփում: Reuters-ի հետ զրույցում տնտեսական աննախադեպ ճգնաժամից դժգոհող թուրքերը իշխանություններից հստակ քայլեր են պահանջում:

«Ես չգիտեմ` որքան հեռուն կգնա այս ամենը։ Դրա համար նրանք պետք է ինչ-որ բան անեն։ Քաղաքացիների վիճակը ծանր է, նրանց գնողունակությունը նվազել է, վարձակալները, օրինակ, մարդիկ դպրոցական երեխաներ ունեն, նրանց աշխատավարձերը․․․ ակնհայտ է ․․․ ես չգիտեմ, թե սա որքան հեռուն կգնա, դժվար է», - լրատվամիջոցի հետ զրույցում տարակուսում է արհեստավոր Մեհմեթ Գյուները։

Լիրայի շարունակական արժեզրկումից մեծապես տուժում են հատկապես տաքսու վարորդները։ Ազգային տարադրամի գահավիժումը իր հերթին հանգեցրել է բենզինի, դիզվառելիքի և հեղուկ նավթի գների կտրուկ աճի՝ մոտ 50 տոկոսով. Թուրքիայի նավթի ավելի քան 90 տոկոսը նույնպես ներկրվում է։

«Դժվար ժամանակներ են տաքսու վարորդների համար, քանի որ բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի գները բարձրացել են։ Շատ դժվար է, և մենք չգիտենք՝ դա պայմանավորված է ԱՄՆ դոլարի, թե այլ արտարժույթի արժևորմամբ։ Ինչ-որ է ․․․ մենք տուժում ենք Թուրքիայում` նավթի թանկացման պատճառով»։

Երկրում բողոքի ցույցեր հարուցած ֆինանսատնտեսական ճգնաժամը, Financial Times-ի գնահատմամբ, Էրդողանի քաղաքականության հետևանքն է։

«Թուրքիայի ղեկավարի հետզհետե ավելի անկանխատեսելի գործողություններն անկայունության մթնոլորտ են ստեղծում, ինչը վախեցնում է ներդրողներին։ Իսկ Էրդողանը բոլոր անախորժությունների համար մեղադրում է «արտաքին թշնամիներին», - գրում է պարբերականը, ապա ամփոփում․ «Ամբողջ հարցն այն է, թե որքան ժամանակ Էրդողանը կմնա իշխանության ղեկին և դեռ որքան ժամանակ կունենա ազգային տնտեսությանը վնաս հասցնելու համար»։