Պաշտոնական․ Բարսելոնայի ֆուտբոլիստը մրցաշրջանը կավարտի իսպանական այլ ակումբում
«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Ալեքս Կոլադոյի՝ մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով «Գրանադա» տեղափոխության մասին։
22-ամյա իսպանացին այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։
Կոլադոն կատալոնական ակումբի սան է։ Նա թիմի հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ՝ իր նորամուտը նշելով 2018/19 մրցաշրջանում։