Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա
Տարածաշրջան

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսում են Ադրբեջանը և Հայաստանի ընդդիմությունը. Հայկ Կոնջորյան

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսում են Ադրբեջանը և Հայաստանի ընդդիմությունը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, թե «հարց է առաջանում՝ արդյոք հայաստանյան ընդդիմության և Ադրբեջանի իշխանությունների միջև դաշինք կա՞ ձևավորված՝ հարվածելու Հայաստանի իշխանություններին»:

«Ընդդիմությունը հավատում է ոչ թե իրական փաստերին, որոնք որ կան, այլ այն երևակայական դավադրությունների տեսություններին, որոնք ընդդիմությունը կամ գուցե այլ ուժեր, գուցե նույնիսկ Հայաստանից դուրս գեներացնում են և ընդդիմության հետ տիրաժավորում են հայաստանյան հասարակական և քաղաքական դաշտում, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը չի մտնելու միջանցքային տրամաբանության մեջ», - ասաց Կոնջորյանը:

Անդրադառնալով Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, որոնք պետք է հրապարակեին փոխվարչապետերը, Կոնջորյանն ասաց հանձնաժողովն աշխատում է մի շարք գործնական և տեխնիկական հարցերի հստակեցման և վերջնականացման ուղղությամբ:

Հարցին «3+2» ձևաչափով նիստին մասնակցելը չի՞ հակասում Երևանի դիրքորոշմանը, ՔՊ ղեկավարը պատասխանեց. «Հակասություններ չկան, քանի որ մենք նախապես հայտարարել էինք, որ այս ձևաչափում քննարկվող հարցերը չեն կարող կրկնել այն ձևաչափերը, որտեղ մենք արդեն իսկ քննարկում ենք տարբեր հարցեր, այդ թվում մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում, կամ նույն կոմունիկացիաների ապաշրջափակամն և այլ հարցեր: Այս տեսանկյունից մենք նաև այս մասով տեղեկացրել ենք մեր գործընկերներին, մասնավորապես, ռուս գործընկերներին, և ինչպես վարչապետը հայտարարեց, նաև մեր ռուս գործընկերներից ստացել ենք ազդակ, որ նրանք ևս կիսում են մեր մոտեցումն այս մասով»:

Կորնջորյանը նշեց, որ նիստի ընթացքում կարող են քննարկվել տարածաշրջանային քաղաքականության հետ առնչվող տարբեր թեմաներ, որոնք կարող ենք Հայաստանի համար ունենալ հետաքրքրություն:

«Մենք նաև նշել ենք կառավարության ծրագրում, որ Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից ևս ակտիվություն ցուցաբերել և լինել պրոակտիվ, բնականաբար, Հայաստանի Հանրապետության պետական շահերի տեսանկյունից ելնելով: Այս մասով եթե կլինեն հարցեր, որոնք կտեղավորվեն նշածս տրամաբանության մեջ, բնականաբար, քննարկումներ կլինեն, և մեր դիրքորոշումները մենք ապագայում կհայտնենք», - ասաց նա:

Դիտարկմանը՝ «կա տեսակետ, որ այս ձևաչափը հայանպաստ չէ, և ինչո՞ւ է Երևանը միանում թուք-ադրբեջանական նախաձեռնությամբ ստեղծված ձևաչափին», Կորնջորյանը պատասխանեց. «Կարող են լինել մարդիկ, որոնք կասեն, որ այս տարածաշրջանը որոշակիորեն հայանպաստ չէ ընդհանուր տարածաշրջանային ստեղծված իրավիճակով, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք, չպետք է մասնակից լինենք տարածաշրջանային քաղաքականությանը, որովհետև մենք այս տարածաշրջանի անքակտելի և կարևոր մասն ենք հանդիսանում: Մենք պիտի ամեն բան անենք, որ Հայաստանը դառնա գործոն այս տարածաշրջանում, ու դա նշանակում է՝ բոլոր այն հարթակները և այն հնարավորությունները, որոնք կան և կարող են լինել, Հայաստանն ավելի գործուն սուբյեկտ դարձնելու համար մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները»: