Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան
Տարածաշրջան

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը մի քանի ժամ առաջ սկսել են աշխատանքային հանդիպումը Մոսկվայում, բանակցություններն այս պահին էլ շարունակվում են՝ հաղորդում է «Ազատության» դիվանագիտական աղբյուրը։

Ավելի վաղ կառավարությունից ևս հայտնել էին, որ երեք կողմերն այսօր են հանդիպելու՝ առանց հավելյալ մանրամասների։

Այսօրվա բանակցությունների մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթավերջին Սոչիում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ավարտին։

«Մեր հաջորդ պայմանավորվածությունն է, որ նրանք հանդիպեն եկող շաբաթ Մոսկվայում, ամփոփեն արդյունքները և ներկայացնեն այն պայմանավորվածությունները, որոնք այսօր համաձայնեցրել ենք», - ասել է Պուտինը:

ԹԵ՛ Երևանում, թե՛ Բաքվում ակնկալում են, որ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի արդյունքներով կարող են ստորագրվել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթեր։ Ի՞նչ բովանդակությամբ՝ հայտնի չէ, հստակ չէ, թե ե՞րբ է եռակողմ խումբը հայտարարելու՝ ի վերջո որտեղով են անցնելու ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, և թերևս ամենակարևոր հարցը Երևանի համար՝ ովքե՞ր ու ինչպե՞ս են վերահսկելու այդ ճանապարհները։

Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ համաձայնություն չի լինելու։ Ադրբեջանի նախագահը ևս «միջանցք» բառը Սոչիում չէր օգտագործել՝ թե՛ եռակողմ բանակցություններին, թե՛ Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը։

Առայժմ, սակայն, հստակ չէ, այսօրվա հանդիպման ավարտին կողմերը համաձայնագիր են ստորագրելու, հայտարարություն, թե այլ փաստաթուղթ։

Ռուս դիտորդները, այդուամենայնիվ, նկատում են, որ Բրյուսելում երկու շաբաթից կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ կողմերը արդեն կունենան ստորագրված պայմանավորվածություններ։ Այս պահին կա երեք փաստաթուղթ, առաջինը՝ հրադադարի, երկրորդը՝ տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Վերջինն էլ ստորագրվեց նոյեմբերի 26-ին Սոչիում։

Եռակողմ այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել երեք կետի շուրջ։ Առաջինը՝ պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ մեխանիզմներ։ Բացի այդ, ըստ Պուտինի, հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերի շուրջ։ Ինչի մասին է խոսքը՝ հայտնի չէ։ Եվ երրորդ հարցը, որի շուրջ, Պուտինի խոսքով, հաջողվել է պայմանավորվել, ճանապարհների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։

Այսինքն՝ Պուտինն ասում է, թե Սոչիում երեք ժամից ավելի տևած բանակցություններից հետո կողմերը համաձայնեցրել են ճանապարհների ապաշրջափակման հարցը, որը ամենաբարդն էր Երևանի և Բաքվի համար։ Մանրամասներ, սակայն, հայտնի չեն, ոչ մի արտահոսք ոչ ռուսական, ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական մամուլում մինչ այս պահը չի եղել։