Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանում ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսությանը. Բլինկեն Լոնդոնում հաստատել են․ Տեխասում սինագոգը զավթած հանցագործը բրիտանացի է եղել Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները Կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը Թրամփը հայտարարել է Սպիտակ տուն մոտալուտ վերադարձի մասին Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գեւորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին Պուտինը հաջորդ շաբաթ Իրանի նախագահի հետ բանակցություններ կվարի Ձյան տեղումների պատճառով Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանի և Թուրքիայի սահմանամերձ գյուղերի բնակիչները կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը Եթե պետությունը պատերազմի և ստորացման երկընտրանքում ընտրում է ստորացումը, ստանում է և՜ ստորացում, և՜ պատերազմ. Արթուր Ղազինյան Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ Իրանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին. Regnum Կանխվել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասել է` ցանկանում է միանալ իր զոհված ընկերներին Ադրբեջանցիները հերքում են, թե ոչխար են առևանգել և հրաժարվում են վերադարձել Տեղ համայնքի հովվի 350 ոչխարը Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առաքելությունը․ 30 տարի հետո Իլհամ Ալիևի համար պատմական արդարությու՞ն վերականգնել. Թագուհի Թովմասյան Երկրաշարժ Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ. Էդուարդ Շարմազանով Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը. Արմեն Աշոտյան Մաթեմատիկոսը նշել է համաճարակի կանխատեսման մոդելների անարդյունավետության պատճառը Իրանի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է՝ ով է Սուրեն Պապիկյանի ընտրյալը. հայտնի է նաև հարսանիքի օրը «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության տեղական մասնաճյուղի հիման վրա Ապշերոնսկում բացվել է դպրոց Ֆիջիի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի դահուկավազքի առաջնության չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են Նորից խավիարի հոտ է գալիս... Մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի քաղաքացին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Զինծառայողների աճյունների որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 քաղաքացի ՀԱՊԿ-ն Աֆղանստանի հետ սահմանին կանցկացնի թմրամիջոցների դեմ պայքարի գործողություններ. Զաս Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ կայցելեն Դոնբասի շփման գիծ Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին Հրդեհ Կարճևան գյուղում“3+3” կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում. Արտակ Զաքարյան Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մարտակերտից վերաբնակիչների երեխաների համար Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից․ Արթուր ՂազինյանՄոսկվայում ավտոբուսի և թեթև մարդատար մեքենայի բախման ժամանակ 12 մարդ է տուժել Կյանքից հեռացել է օպերային երգիչ Հրաչյա Նիքսալյանը Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի. Կարեն Ավագյան Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով. Տիգրան Աբրահամյան Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության. Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը դերևս չի կարողանում իրենով անել օկուպացված տարածքները. Արմեն Աշոտյան ՌԴ-ում դեսպան է նշանակվել մի մարդ, որը գաղտնի հանձնել է Գորիս֊Կապան ճանապարհը Վանեցյանը հրաժարվել է մեկնել ԱՄՆ. Խոսնակի պարզաբանումը «Տոնոյանն «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ պահվում կալանքի տակ»
Իրավունք

«Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է». Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։

Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)։

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարած աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաև այս պահին շահագործվող այլընտրանքային միակ ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի հետ միասին:

Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում:

Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից:

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»: