Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այս ընտրարշավին մենք մոտեցել ենք քաղաքական զուսպ պայքարի մշակույթով և թիմային նոր որակով․ Էդուարդ ԲաբայանԱլեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել կիպրոսցի պաշտոնակցին՝ բարենպաաստ բանաձևի համարՀրազդանի բնակիչները՝ ՔՊ Աբովյանի երթինTeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայումՍերժ Սարգսյանի ելույթը խաթարել է իշխանության անդորրը Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները. Ղազինյան Սպառազինության շանտա՞ժ, թե՞ իրատեսական շանս կամ բիզնես հետաքրքրություն Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա. Արմեն Աշոտյան Միջազգային գիտաժողով՝ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է. ԱԻՆ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման, խաղաղության չգնալու համար Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոն կստեղծվի. հայտնի է՝ ով է ղեկավարելու այն Հայաստանում առաջին անգամ կհնչեն Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ջուր չի լինելու Մշակույթը դարեր շարունակ եղել է մեր ազգի դիմագիծը, մեր ազգային ինքնության պահպանման միջոցը. Էդուարդ Բաբայան Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser-ը Տավուշի մարզում մերկասառույցի պատճառով հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ե՞րբ կտրվի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկը. «Փաստ» Քաղաքական զազրախոսությունը հանգեցնում է զազրամտածողության, իսկ զազրամտածողությունը քաղաքական սնանկության. Վլադիմիր ՄարտիրոսյանԲողոքի ակցիայի մասնակիցները դիմում հանձնեցին գլխավոր դատախազին՝ Աշոտ Մինասյանի կալանավորման որոշումը չեղյալ համարելու համար (տեսանյութ) Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին. Հաջիև Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար Արդշինբանկը ճանաչվել է տարվա լավագույն բանկ՝ ըստ The Banker միջազգային ամսագրի Առաջնայինը մեր երկրի սահմաններն են. Ալեն Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի հստակ արձանագրումը․ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր, անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է ROAD TO ONE մրցաշարը դեկտեմբերի 4-ին տեղի կունենա Հայաստանում Կրակոցներ՝ Կարմիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) Հիմա թուրքը Հայաստանում դիրքավորվեց իր էժան բենզինով. Նարինե Մանուկյան Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին Ալեն Սիմոնյան. Իսկ ինչո՞ւ չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր Նիկոլին սեղանի վրայից էլ են տշել. դարձել է ռուսի ճորտի ճորտ. Շարմազանով Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար. Սերժ Սարգսյան Որբացած երկրի ու հասարակության համար լավագույնը պայքարի համար հույս և ուղենիշներ ունենալն է. Աննա Մկրտչյան ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին. Հայկ Մամիջանյան Իշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին. Տիգրան Աբրահամյան Նոր ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ական մի թեկնածուի տեսահոլովակ ընկավ աչքովս. Վազգեն Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ազատման դիմումը Բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն միասնաբար, միասնական աշխատանքով և ուժերով. Էդուարդ Բաբայան Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյանը՝ Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ ստաֆիլակոկ է հայտնաբերվել․ՍԱՏՄ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է Սահմանադրական բարեփոխումներ իրականացրել Կորոնավիրուսով պայմանավորված ճամփորդական սահմանափակումները ՀՀ-ում Ռուբլու և դոլարի փոխարժեքը փոխվել է. ԿԲ
Հասարակություն

Ինքնասպանություն գործած զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել․ մանրամասներ՝ Ճամբարակի դեպքից

2021 թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:

Կատարված նախաքննության արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:

Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի 19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։

Նույն օրն իսկ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է և նրանք կալանավորվել են:

Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը, որոշում է կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին և այլն: Այսինքն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար:

Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ և սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ և չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության, դրա նկատմամբ դատախազական հսկողության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձևավորելու համար:

Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով:

Ավելին՝ այստեղ