Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան
Տարածաշրջան

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացումը

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հասեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Նախարարները դրական են գնահատել վերջին շաբաթվա ընթացքում հարաբերությունների զարգացումը, փոխադարձ դրական քայլ են որակել նաև Իրանի համապատասխան գերատեսչությունների նախազգուշացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Ադրբեջանի` երկու իրանցի վարորդների ազատ արձակումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարարը` Թվիթերում գրելով, որ համապարփակ հարաբերությունների ճանապարհային քարտեզի շուրջ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների միջև կապերը կընդլայնվեն փոխադարձ հարգանքի լույսի ներքո, փոխանցում է IRNA գործակալությունը:

Օրերս Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հաղորդել էր, որ «Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ»:

Սեպտեմբերի 12-ին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի մոտ ադրբեջանական ոստիկանությունը նոր հսկիչ կետ էր հիմնել՝ սկսելով կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել: Արդյունքում սեպտեմբերի 15-ին երկու իրանցի վարորդ ձերբակալվել էին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:

Այս միջադեպը լարվածության պատճառ էր դարձել իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել էր, որ իրեց տարածքով անցնող իրանական բեռնատարերից մաքսային վճար պահանջելը համապատասխանում է երկրի կանոնադրությանը: Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել էր՝ Թեհրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, նաև հույս էր հայտնել, որ ձերբակալված երկու իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն:

Կրքերը է'լ ավելի բորբոքվեցին, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարեցին, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Ի պատասխան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել էր Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին:

Թեհրանից և Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները ուղեկցվել էին նաև լայնածավալ զորավարժություններով միմյանց սահմանների մոտ: Ցամաքային վարժանքներից հետո Իրանի ռազմաօդային ուժերն են մասշտաբային զորավարժություն սկսել: