Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին
Տարածաշրջան

Նահանջ դեպի Սյունիք․ Պատերազմի չորրորդ շաբաթը

«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասում ներկայացվել է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։ Երկրորդ մասում «Ազատությունը» պատմում է Ջաբրայիլի անկման, Հադրութում գործողությունների մասին: Երրորդ մասը նվիրված է Հադրութի կորստին և հաջորդած իրադարձություններին:

44-օրյա պատերազմի չորրորդ շաբաթը մեկնարկեց մարտի դաշտում ադրբեջանական բանակի հաջողությունների մասին Բաքվից հնչող նոր հայտարարություններով։ Միայն հոկտեմբերի 19-ին և 20-ին հեռարձակված երկու տեսաուղերձներում Իլհամ Ալիևը հայտարարեց 37 բնակավայրերի գրավման մասին։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ դրանց թվում էր նաև 1993 թվականի աշնանից հայկական վերահսկողության տակ գտնվող Զանգելան քաղաքը:

Այն, որ ադրբեջանական զորքերն արդեն Զանգելանի մատույցներում են, հոկտեմբերի 20-ի առավոտյան հաստատեց նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այս պահին [հակառակորդը] Իշխանաձորի, Կովսականի, Միջնավանի հատվածում է։ Չեմ ուզում հավելյալ մեկնաբանություն տալ, թե ինչ է կատարվում: Կարծում եմ, էդքանը բավարար է, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ինչի մասին է խոսքը», -«Ազատության» հետ զրույցում նշում էր Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը։

Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը՝ հարկավոր էր նայել քարտեզին։ Վահրամ Պողոսյանի հիշատակած բնակավայրերը՝ հյուսիսում, Հաքարի գետի ափին գտնվող Իշխանաձորը, հարավում՝ Կովսականը (դա Զանգելանի հայկական անվանումն էր) և Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող Մինջևանը․ միմյանցից բավական զգալի հեռավորության վրա էին։

Դրանց մատույցներում ընթացող միաժամանակյա մարտերը միայն մեկ բան կարող էին նշանակել, որ այդ հատվածում ճակատային գծի ընդհանուր երկարությունը գրեթե 30 կիլոմետր է։ Առավել մտահոգիչն այն էր, որ դրանից մեկ օր առաջ հայկական կողմը հաղորդում էր Խուդաֆերինի ջրամբարի մերձակայքում ընթացող մարտերի մասին։ Ադրբեջանական կողմը Խուդաֆերինի կամրջի մոտ երկրի պետական դրոշը տեղադրելու մասին հայտարարել էր հայկական կողմի հաղորդագրության հրապարակումից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 18-ին։

Փաստորեն ստացվում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները Խուդաֆերինի կամրջից Զանգելան ընկած 25 կիլոմետրն անցել էին ընդամենը երկու օրում։ Եվ եթե պաշտոնական Ստեփանակերտը թեկուզ փոքր-ինչ քողարկված ձևով, բայց գոնե փորձում էր հասկացնել հանրությանը, որ հարավային ճակատում օրհասական դրություն է ստեղծվել, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը շարունակում էր պնդել՝ խոսքը ոչ թե ադրբեջանցիների ձեռնարկած լայնածավալ հարձակման, այլ սակավաթիվ դիվերսիոն խմբերի կարճատև ներթափանցումների մասին է։

«Ադրբեջանական ԶՈՒ հաճախ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբեր, թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր (որտեղ լինում են բնակիչներ, կամ չեն լինում, կամ բնակավայրեր, որոնք ընդհանրապես բնակեցված չեն էլ լինում շատ վաղուց), այնտեղ նկարահանվում են և տարածում են այդ լուրերը։ Դա առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ, ցավալիորեն ազդում են նաև մեր հանրության վրա։ Ես խնդրում եմ բոլորիդ, հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել», -2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարում էր Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին սակայն, երբ թիկունքում, դժկամորեն, բայց ի վերջո սկսել էին հասկանալ, թե որքան ծանր է ռազմաճակատում տիրող կացությունը, տեղի ունեցավ անսպասելին՝ պաշտոնական Երևանը հայտարարեց հարավային ուղղությամբ իրավիճակի կտրուկ փոփոխության մասին։

«ՊԲ ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ և հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Վերջին ժամերի դրությամբ հակառակորդը նահանջել է Խուդաֆերինի ջրամբարի կողմը», - հայտարարում էր Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Շուշան Ստեփանյանի այս հայտարարությունից քիչ անց թիկունքում և հատկապես սոցիալական ցանցերում տիրող էյֆորիկ տրամադրությունների տարածմանը կրկին նոր թափ հաղորդեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը, որ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ կոչ էր անում չհուսահատվել և «Ֆեյսբուքում» գրում էր թե «Նահանջը դեռ պարտություն չէ», այժմ էլ սկսել էր տրամագծորեն հակառակ տրամադրությունները տարածել։

«Ալիև, բարի գալուստ դժոխք», - սա Արծրուն Հովհաննիսյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին արված գրառումներից ընդամենը մեկն էր։ Համոզմունքը, որ այդ պահին Արաքսի ափին ինչ որ կարևոր, գուցե նույնիսկ շրջադարձային իրադարձություն է տեղի ունենում էլ ավելի ամրապնդվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» արված առանձին գրառմամբ նշեց այդ օրվա մարտերում աչքի ընկած բարձրաստիճան զինվորականների անունները՝ մի բան, որ պատերազմի նախորդ երեք շաբաթներին գրեթե չէր արվել։

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման», -գրում էր Փաշինյանը հոկտեմբերի 20-ին։

Թե հատկապես ինչ էին արել հայ գեներալներն այդ օրը, Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց։ Պատերազմի 24-րդ օրը, սակայն, հայ հանրության համար ավարտվում էր այն համոզմամբ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ռազմական գործողությունների շրջադարձային դրվագի, երկար սպասված բեկման շեմին են։

Հաջորդ օրը սակայն կրկնվեց նույնն, ինչ տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ՝ Ջաբրայիլի ուղղությամբ լայնորեն գովազդված հակահարձակման ժամանակ։

Ինչպես և հոկտեմբերի 7-ին, ամսի 21-ին ևս մոտալուտ բեկման խոստումներին փոխարինելու եկավ քար լռությունը։

Այն, որ ռազմաճակատում իրադրությունը եթե անգամ փոխվել է, ապա միայն դեպի վատը՝ պարզ դարձավ նույն օրը՝ կեսօրին։ Նախօրեին բարձրաստիճան հրամանատարներին Ազգային հերոսի կոչում շնորհող վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին արդեն խոսում էր կամավորական ջոկատներ ստեղծելու սուր անհրաժեշտության մասին՝ կարծես ակնարկելով, որ կանոնավոր բանակն այլևս ի վիճակի չէ զսպել ադրբեջանցիների հարձակումը։

«Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ։ Հիմա ավելի ընդլայնեմ։ Կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո», - հոկտեմբերի 21-ի իր ուղերձում հայտարարում էր Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև առաջարկում էր ապագա կամավորականներին սեփական «շարքերից հրամանատար ընտրել, զորամասերից մեկում ռազմական պատրաստություն անցնել, մեկնել առաջնագիծ և հաղթել»։

«Դու ես հենց էն մարդը, որ էսօր պետք է վեր կենա, զենք վերցնի, գնա կանգնի այն հերոս տղերքի կողքին, որոնք էսօր կերտում են այն հաղթանակը, որը մեր նպատակն է», - հոկտեմբերի 21-ի ֆեյսբուքյան լայվում հայտարարում էր Փաշինյանը։

Այն նույն ժամերին, երբ Հայաստանի վարչապետը կոչ էր անում կամավորական ջոկատներ ստեղծել, ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում նման ջոկատները կանոնավոր բանակի վերածած գործիչներից մի քանիսը քննարկում էին ռազմաճակատում ստեղծված ծանր դրությունը։

Հոկտեմբերի 21-ին էր, որ հայտնի դարձավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Երևանում կայացած հանդիպման մասին։ Նախագահների խորհրդակցության փաստն այդ օրը պաշտոնապես հաստատեց Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Միմյանց հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեցող այս գործիչների դեմ առ դեմ այդ հանդիպումն իրավիճակի լրջության, ծանրության ևս մեկ վկայությունն էր։ Դատելով մամուլում և քաղաքական շրջանակներում պտտվող լուրերից՝ Հայաստանի նախկին նախագահները վարչապետ Փաշինյանին իրենց օժանդակությունն էին առաջարկում նախևառաջ Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումների տեսանկյունից, ինչը ավելի քան օրինաչափ էր։

Հոկտեմբերի վերջին տասնօրյակին արդեն հստակ էր՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներից միակն է, որ Երևանի և Բաքվի վրա ազդելու իրական լծակներ ունի, այդ երկրի ղեկավարը միակն է, որ ի վիճակի է ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր գործադրել՝ փորձելով դադարեցնել Ռուսաստանի հարավային սահմանների հարևանությամբ բռնկված լայնածավալ պատերազմը։

Ռուսաստանի նախագահի հարցազրույցը հրապարակվեց 44-օրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց՝ 2020-ի նոյեմբերի 17-ին։ Եվ հենց այդ հարցազրույցից էր, որ Հայաստանում առաջին անգամ տեղեկացան, որ պատերազմի չորրորդ շաբաթը կարող էր դառնալ վերջինը։

«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից առաջ քաշվող պարտադիր պայմանը՝ փախստականների վերադարձն էր, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ վերադառնալու են խաղաղ բնակիչները իսկ հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի, այդ թվում՝ Շուշիի նկատմամբ», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Ադրբեջանի նախագահն, ի դեպ, այդ օրերին ևս խոսում էր Շուշի՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի, բայց ոչ այդ քաղաքը հայկական վերահսկողությունից դուրս բերելու և Բաքվին հանձնելու մասին։

«Մենք հավատարիմ ենք [ղարաբաղյան կարգավորման] հիմնարար սկզբունքներին։ Դրանք են՝ հայկական կողմից գրավված տարածքների վերադարձ, բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ, փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ իրենց սկզբնական բնակության վայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, Շուշի», - հայտարարում էր Ալիևը՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում։

Այդ նույն հարցազրույցում, ի դեպ, Իլհամ Ալիևը հայկական կողմից պահանջում էր անել նույնը՝ հրապարակավ ընդունել տարիների ընթացքում Մինսկի խմբի շրջանակներում մշակված կարգավորման հիմնարար սկզբունքները։

«Հայաստանի վարչապետը, որ շատ է սիրում խոսել և նրա հայտարարությունների համար այդ երկիրը հաճախ շատ թանկ գին է վճարում, թող հայտարարի՝ այո, կլինի գրավյալ տարածքների դեօկուպացիա, զորքերի դուրսբերում», - պատերազմի 23-րդ օրը, հոկտեմբերի 19-ին, Իլհամ Ալիևը այսպես էր ձևակերպում՝ ռազմական գործողությունների դադարեցման՝ Բաքվի նախապայմաններից մեկը։

Երևանում, սակայն, անգամ ռազմաճակատում տիրող ծանր կացության և արդեն Հայաստանի հարավային սահմաններին սպառնացող վտանգի պայմաններում, հիմնարար սկզբունքների, առավել ևս Շուշի՝ ադրբեջանցիների վերադարձի մասին լսել անգամ չէին ուզում։ Այդ մասին Փաշինյան հոկտեմբերի 20-ին ասել էր անձամբ Վլադիմիր Պուտինին։

«Վարչապետն ինձ ասաց՝ մենք նման քայլի գնալ չենք կարող, մենք պայքարելու ենք, մենք կռվելու ենք», -Ռուսաստանի պետական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Փաշինյանի խոսքերն այսպես էր մեջբերում Վլադիմիր Պուտինը։

Հայաստանի վարչապետի երկրի ներսում հնչեցրած ուղերձը նույնն էր, ինչ Ռուսաստանի նախագահի հետ շփումներում՝ պատերազմ մինչև հաղթական ավարտ։

«Մենք այսօր ընդամենը պետք է կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը այլ հերոսական հատվածը։ Որովհետև 90-ականներին, առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում, վիճակը շատ ավելի բարդ էր, շատ ավելի հուսահատ էր, թվում էր, թե էլ ոչ մի ելք և լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը։ Հիմա դուք կասեք, որ հիմա 90-ականները չեն։ Ավելի լավ, որ 90-ականները չեն, որովհետև 30 տարի մենք մեր պրոբլեմները մեր մեջ գիտակցել ենք, հասկացել ենք, վերլուծել ենք և եկել է այդ պրոբլեմները մի փաթեթով, մի գործողությամբ լուծելու [պահը]։Սա մեր վերջին 30 տարիների պրոբլեմների հանգուցալուծումը չպիտի լինի, սա պիտի լինի մեր վերջին 500 տարվա պրոբլեմների հանգուցալուծումը», - հոկտեմբերի 21-ի ուղերձում հայտարարում էր Փաշինյանը։

Ղարաբաղյան խնդրի բացառապես ռազմական ճանապարհով լուծման մասին այս հայտարարություններին զուգահեռ աճում էին նաև կորուստները։ Թեև պաշտոնական քարոզչությունը շարունակ ընդգծում էր, որ հայկական կողմն, ի տարբերություն Բաքվի, չի թաքցնում զոհերի վիճակագրությունն, այնուհանդերձ, հոկտեմբերի վերջին, Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն հայկական կողմի կորուստները հայտարարվածից էլ մեծ են։ Խոսում էին անգամ Ջաբրայլի և Զանգելանի մերձակայքում արձանագրված անկանոն նահանջի հետևանքով շրջապատման մեջ հայտնված բազմաթիվ հայ զինծառայողների մասին։ Այն, որ այդ խոսակցությունները այնքան էլ անհիմն չեն, իսկ պաշտոնական աղբյուրների տեղեկությունները՝ ոչ այնքան արժանահավատ, պարզ դարձավ պատերազմի 26-րդ օրը, երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին հերթական անգամ խոսեց Ռուսաստանի նախագահը։

«Մեծ կորուստներ են՝ երկու կողմից։ Մեր տեղեկություններով զոհերի թիվը մոտ երկու հազար է՝ յուրաքանչյուր կողմից։ Զոհերի ընդհանուր թիվը հասնում է հինգ հազարի», -հայտարարում էր Վլադիմիր Պուտինը։

Հարկ է հատուկ ընդգծել, որ Ռուսաստանի նախագահի այս հայտարարության պահին հայկական կողմը պաշտոնապես հայտնել էր ռազմական գործողությունների ընթացքում զոհված 874 հայ զինծառայողների մասին։ «Ինչո՞վ է բացատրվում Մոսկվայի և Երևանի ներկայացրած տվյալների նման տարբերությունը», - բնական է, որ Արծրուն Հովհաննիսյանն այս հարցից խուսափել չէր կարող։

«Պարզ չէ՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել և չէին կարող Ռուսաստանի նախագահի կողմից կոնկրետ թվեր ասվել, դա բացառվում էր։ Միանշանակ, հակառակորդը՝ Ադրբեջանի ԶՈՒ և տարատեսակ հրոսակախմբերը, որ նրանց հետ դաշնակցած պատերազմում եմ, ունեն մի քանի անգամ ավելի շատ զոհեր մեր զոհերից։ Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է», - 2020-ի հոկտեմբերի 22-ին հայտարարում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Այդ նույն օրը՝ հոկտեմբերի 22-ին, երբ Երևանում փորձում էին հասկանալ թե ի վերջո պատերազմի չորս ու կես շաբաթների ընթացքում որքան զոհ է տվել հայկական կողմը, Ադրբեջանի նախագահը Twitter-ի իր օգտահաշվում գրեց Զանգելանի շրջանի Աղբենդ 

գյուղի գրավման մասին։ «Այսպիսով, Իրանի հետ սահմանն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է», -պնդում էր Իլհամ Ալիևը։

1993 թվականից ի վեր առաջին անգամ ադրբեջանական զորքերը արևելքից մոտեցել էին Մեղրիի սահմաններին։ Եվ ռազմաճակատի հենց այս հատվածում էր, որ 2020-ի հոկտեմբերի 22-ին զոհվեց Մեղրիի ամենահայտնի բնակիչներից մեկը՝ Դավիթ Մաթևոսյանը։

Ղարաբաղյան շարժման և 90-ականների Մեղրիի ինքնապաշտպանական մարտերի ակտիվ մասնակից, վերջին գումարման Գերագույն խորհրդի և առաջին գումարման ԱԺ պատգամավոր, 2008-ի ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու համար մեկուկես տարի բանտում անցկացրած Դավիթ Մաթևոսյանը այն եզակի հայաստանցի գործիչներից էր, որ քաղաքականությամբ զբաղվելու 30 տարիների ընթացքում մշտապես խոսել էր հարևանների հետ խաղաղ ապրելու, Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին։ 2020-ի հոկտեմբերի վերջին, երբ ադրբեջանական զորքերը ընդհուպ մոտեցել էին Սյունիքի սահմաններին, Մաթևոսյանը տասնյակ այլ համերկրացիների հետ զենքը ձեռքին մեկնեց առաջնագիծ։

Ռազմաճակատ մեկնելուց առաջ Մաթևոսյանը, որ դեռ ընդդիմադիր գործունեության տարիներից շատ լավ էր ճանաչում Նիկոլ Փաշինյանին, երկրի ղեկավարի մոտեցումները փոխելու վերջին, հուսահատ փորձը ձեռնարկեց։ Պատերազմից ամիսներ անց Մաթևոսյանի ընտանիքը կհրապարակի այն ձեռագիր երկտողը, որ մահվանից օրեր առաջ, հոկտեմբերի սկզբին, նա հղել էր Նիկոլ Փաշինյանին։

«Իմ [տեղեկություններով և] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս», -գրում էր Մաթևոսյանը՝ հավելելով, - «Քանի դեռ ուշ չէ,անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր՝ ժողովուրդը քեզ կաջակցի և կգնահատի», - նշված էր երկտողում։

2020-ի հոկտեմբերին, սակայն, խաղաղության կոչերը Հայաստանում այնքան էլ պահանջված չէին։ Չնայած ծանր մարդկային և տարածքային կորուստներին պաշտոնական քարոզչության ազդեցության տակ գտնվող հայ հանրության զգալի մասը շարունակում էր հավատալ հաղթանակի հնարավորությանը։ Ռազմաճակատում, սակայն, վիճակը միանգամայն այլ էր՝ հայկական ուժերը շարունակում էին նահանջել։

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանը հայտարարեց ևս մեկ շրջկենտրոնի՝ Կուբաթլուի գրավման մասին։

Նույն օրը Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրադադարի մասին ևս մեկ համաձայնություն ձեռք բերեցին։ Այն ինչպես և նախորդ երկուսը մնաց թղթի վրա։ Առջևում էր պատերազմի հինգերորդ, նախավերջին շաբաթը, որի ընթացքում ադրբեջանական հարձակման հիմնական թիրախներից մեկը կդառնան Լաչինի միջանցքը։