Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄիայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակումՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում

Հայաստանում ստեղծված անիշխանության մթնոլորտը, իշխանությունների ապիկարությունը քրեական արարքների մեջ թափախված շատերին է հույս տվել, թե կարող են անպատիժ կերպով հակաօրինական գործողություններ իրականացնել։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը՝ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, վերջին շրջանում սկսել է լուրջ պայքար մղել ձկնագողության դեմ, ապօրինություններ կատարողներին պատժել, ընդհուպ քրեական հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին։ Պատկան մարմինների այս փոքրիշատե հետևողական գործունեությունը, բնականաբար, արժանանում է ձկնագողերի դժգոհությանը, որոնք ճանապարհ են փակում՝ պահանջելով իրենց թույլ տալ շարունակել Սևանա լճի հարստահարումը։

Երեկ մի խումբ անձինք էին փակել Երևան-Սևան մայրուղին, բողոքելով ձկնորսության արգելքի դեմ։ Ցուցարարները, ակնհայտ լպիրշությամբ պահանջում էին, որ իշխանությունները հեռանան լճից, թույլ տան, որ իրենք գումար վաստակեն։

«Այո, մենք ընտրել ենք այս իշխանություններին, բայց չենք ընտրել, որ հելնեն նստեն գլխներիս»,- լրագրողներին հայտնել են ցուցարարները։

Վերջիններս նաև հրմշտոց են սարքել, հայհոյանքներ տվել իրենց հետ հանդիպելու ժամանած Գեղարքունիքի մարզպետին, խոստացել հետայսու ևս փակել ճանապարհները, եթե իրենց չթույլատրվի անսահմանափակ քանակությամբ ձուկ որսալ Սևանա լճից։

Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, ճանապարհ փակողները հիմնականում ուղորդվում են 2020թթ․ ԱԱԾ-ի կողմից բացահայտված անձանց կողմից, ովքեր ուզում են,որ Սևանա լճից սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը իրականացվի ոչ թե սիգի ձկան որսված կգ դիմաց բնավճար վճարելով, այլ նավակի համար գումար տալով անսահմանափակ քանակությամբ ձուկ որսան։

ԱԱԾ-ն դեռ անցած տարի էր բացահայտել, որ մի խումբ անձինք 12,2 տոննա սիգ տեսակի ձուկ են որսացել, տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող սառնարաններ։ Քննչական գործողությունների ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի սառնարանային տնտեսություններից հայտնաբերել էին 127 տոննա սիգ տեսակի ձուկ։ Ձերբակալվածներին ազատ էին արձակել ստորագրության դիմաց, և այսօր էլ նրանք շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ ԱԱԾ-ն, ի դեպ, սեփական նախաձեռնությամբ չէր արել այս բացահայտումները, շրջակա միջավայրի նախարարություններն է տեղեկությունները փոխանցել իրավապահներին։ Սևանա լճի հարստահարումը, ձկնային պաշարների յուրացումը հանցագործություն է, որի դեմ պետք է պայքարել ամենայն խստությամբ։

Տիրան Պետրոսյան