Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!
Region

Ադրբեջանը Իրանին է վերադարձրել սեպտեմբերին Գորիս- Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին

«Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ», - հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։

«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից, ու ցուցաբերելով բարի կամք, համաձայն համապատասխան պայմանավորվածության, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այդ երկրի երկու քաղաքացու», - ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նշում է, որ իրանցի վարորդները բերման էին ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաև երկրի պետական սահմանն առանց փաստաթղթերի հատելու և անցակետերը շրջանցելու համար»:

Նախօրեին իրանական Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության համապատասխան վարչությունը երկրի բեռնափոխադրող ընկերություններին գրավոր կարգադրություն էր ուղարկել՝ իրանցի վարորդների և քաղաքացիների հորդորելով Հայաստանի կողմից մուտք չգործել ադրբեջանական տարածք համարվող Լաչին և Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ իրանական միջազգային բեռնափոխադրող ընկերություններին խորհուրդ է տրվել Ղարաբաղի հայկական մասում էլ առևտրային գործունեություն չծավալել:

Սեպտեմբերի 12-ին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի մոտ ադրբեջանական ոստիկանությունը նոր հսկիչ կետ էր հիմնել՝ սկսելով կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել: Արդյունքում սեպտեմբերի 15-ին երկու իրանցի վարորդ ձերբակալվել էին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:

Այս միջադեպը լարվածության պատճառ էր դարձել իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել էր, որ իրեց տարածքով անցնող իրանական բեռնատարերից մաքսային վճար պահանջելը համապատասխանում է երկրի կանոնադրությանը: Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել էր՝ Թեհրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, նաև հույս էր հայտնել, որ ձերբակալված երկու իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն:

Կրքերը է'լ ավելի բորբոքվեցին, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարեցին, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Ի պատասխան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել էր Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին:

Թեհրանից և Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները ուղեկցվել էին նաև լայնածավալ զորավարժություններով միմյանց սահմանների մոտ: Ցամաքային վարժանքներից հետո այսօր առավոտյան Իրանի ռազմաօդային ուժերն են մասշտաբային զորավարժություն սկսել:

Երկու հարևանների միջև առաջացած լարվածությանը ուշադրությամբ հետևում են տարածաշրջանի մյուս երկրները: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, թե չի կիսում այն կարծիքը, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սրացումը կարող է զինված բախման վերաճել. - «Իրանը Ադրբեջանին թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Իրանում ադրբեջանցի բնակչության ներկայությունն անհերքելի է։ Եվ այս հանգամանքը, իհարկե, մտածելու տեղիք է տալիս: Ամեն ինչ այդքան հեշտ չէ: Սա սխալ մոտեցում է: Կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի շարունակի նույն սխալը»:

Ռուսաստանը ևս հույս ունի, որ Բաքուն ու Թեհրանը ծագած հակասությունները կարող են հարթել դիվանագիտական ճանապարհով: «Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության նվազման օգտին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան: