Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին փաստեր Կիպրոսում հայերը Ալեն Սիմոնյանին դիմավորել են «դավաճաններ», «հայասպաններ» գրությամբ պաստառներով Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք․ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացումը COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիները, պատվաստվելով, կարող են խուսափել հիվանդության ծանր ընթացքից Իջեւանում ՏԻՄ ընտրության ՔՊ-ի առաջին 20 թեկնածուները հայտնի են Հայաստանում 26 տարի է՝ չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում. տարհանվել է 60 մարդ Ռուբլու և դոլարի փոխարժեքը փոխվել է 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս․ իրանագետ Սինգապուրցի մասնագետներն ասել են, թե երբ Հայաստանում կչեզոքացվի կորոնավիրուսի բռնկումը 2 զինված ադրբեջանցիներ տարել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ. ՄԻՊ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում Եվրոպական միության գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջների ցանցի զարգացումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակման համար Արարատի մարզի ավտովթարի վիրավորներից 3-ը երեխաներ են «Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից պարզվել է 5 մահացածների և վիրավորների ինքնությունը Հրազդանի և Վանաձորի ԲԿ-ներում մահճակալային ֆոնդն այլեւս չի բավարարում․ Արսեն Թորոսյան Նահանջ դեպի Սյունիք․ Պատերազմի չորրորդ շաբաթը Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է՝ հետևելու ընթացքին (տեսանյութ) Էդվարդ Մունկի նոր թանգարանը Օսլոյում Շուտով սկսվելու է աֆղանստանցի փախստականների տեղաբաշխումը ԱՄՆ-ի նահանգներում Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» ​​շարժման երկու զինյալ․ ՏԱՍՍ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը ԼՂՀ-ում ռուսական խաղաղապահ զինծառայողները 2 հա տարածք են ականազերծել Անկարան և Բաքուն ցանկանում են Իրանի ադրբեջանցիներին օգտագործել որպես ազդեցության լծակ Իրանի դեմ․ Առողջապահության նախարարի նոր հրամանը Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները Արման Թաթոյանը ոսկոր է դարձել Ադրբեջանի, և որքան էլ զարմանալի չլինի նաև Հայաստանի իշխանությունների կոկորդին.Ռոբերտ Հայրապետյան Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան.Տիգրան Աբրահամյան Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն Նավասարդյան Խաչիկ Ասրյան. Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գիտաժողովի մասնակիցներին Մեղրաշատում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ Թմրամիջոց իրացնող տղամարդ է կալանավորվել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Ադրբեջանը Իրանին է վերադարձրել սեպտեմբերին Գորիս- Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին Լավրովն Արցախի հետ կապված մարդասիրական հարցեր կքննարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Էրդողանը փորձում է 14,4 %-ով բարձրացնել իր աշխատավարձը՝ Թուրքիայում զանգվածային աղքատության ֆոնին Մահացել է Տիգրան ԿարապետյանըՍրանց հետ ո՞նց կարելի է հարցի քննարկում կամ լուծում պատկերացնել.Աննա Մկրտչյան Միացեք Երևանում Շուշիի փողոցի անվանակոչման պահանջով ստորագրահավաքին Ձեր համայնքում Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա ԱՄՆ-ում 4-ամյա տղան ընկել է ժայռից՝ 21 մետր գլորվելով և ողջ է մնացել Հիշատակի միջոցառում Գորիսի զինվորական պանթեոնում Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Տարածաշրջան

ՌԴ-ն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան խնդրի լուծման, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում. Փաշինյանը` Պուտինին

Մեր այսօրվա հիմնական հարցը տարածաշրջանային կարգավորումն է՝ երկարաժամկետ կտրվածքով, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին ընդունելիս ասել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկելու են ընթացիկ հարցերը թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական միջավայրում, ապա միասին ճաշելու են:

«Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում», - իր հերթին հանդիպման մեկնարկին հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Սա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների արդեն չորրորդ դեմ առ դեմ հանդիպումն է այս տարվա մեջ։ Կառավարությունից հայտնում են, որ նրանք քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Մամուլի ասուլիս կամ հայտարարություն բանակցություններից հետո նախատեսված չէ:

“Коммерсантъ”-ը, օրինակ, հղում անելով Հայաստանի կառավարական օղակներում իր անանուն աղբյուրին, երեկ գրել է, թե Հարավային Կովկասում Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ ապակայունացման սպառնալիքը մտահոգում է Երևանին, առավել ևս, որ այդ գործընթացների էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի հարավային սահմանների մոտ։ «Հայաստանը ցանկանում է ստանալ իր հարավային շրջանների անվտանգության երաշխիքներ Մոսկվայից», - գրում է պարբերականը։

Արդեն երրորդ օրն է` Մոսկվայում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նա երեկ հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հայաստանի ռազմական գերատեսչությունը միայն այսօր հաղորդագրություն տարածեց այցի մանրամասների մասին` հայտնելով, որ նրանք հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Երեկ էլ Մոսկվա էր ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսը, նա այսօր հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիոյի Կիրիր Պատիրարքի հետ, իսկ վաղը կկայանա տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի մասնակցությամբ: Գարեգին Երկրորդն այսօր շեշտել է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանն այսօրվա դժվարին ժամանակները կկարողանան հաղթահարել «Աստծո օգնությամբ», հավատքի, բարեկամ երկրների, առաջին հերթին Ռուսատանի աջակցությամբ: