Gazzetta dello Sport․ Իտալական Կիևո ակումբը դադարեցրել է գործունեությունը
Իտալական «Կիևո» ակումբը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալուց, հայտնում է Gazzetta dello Sport-ը: Վերոնայի թիմը չկարողացավ հայտ ներկայացնել Սերիա D մրցաշարին մասնակցելու համար: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 24-ին:
Դաշնային դատարանը ակումբին բացառել էր B Սերիայից ֆինանսական խախտումների համար: Արդյունքում, թիմը պետք է հնադես գար D Սերիայում:
Թիմի նախկին ավագ Սերխիո Պելիսիեն փորձում էր ակումբի համար գնորդ գտնել: Նա գտել էր ներդրողներ, որոնք պատրաստ էին ներդրումներ կատարել ակումբում: Բայց նախկին ֆուտբոլիստի ծրագրերը այդպես էլ չիրագործվեցին: Այժմ «Կիևոն», ամենայն հավանականությամբ, կլուծարվի:
Ավելին․․․