Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Լա Լիգա
Ամառային տրանսֆերային արշավի ավարտին Մադրիդի «Աթլետիկոն» որոշել է ևս մեկ թանկարժեք տրանսֆեր ձևակերպել՝ բանակցելով «Հերտայի» հետ՝ բրազիլացի հարձակվող Մատեուշ Կունյայի տրանսֆերի վերաբերյալ:
Ըստ իտալական SportItalia ռեսուրսի լրագրող Ռուդի Գալետիի, ակումբները հաջողությամբ բանակցել են գործարքի շուրջ․ տրասնֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:
Այժմ, սպասվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին իսպանական ակումբ։