Դերասանուհին մեկնել էր Մոսկվա կրթվելու նպատակով: Ուսում էր ստացել Մոսկվայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում: Մերին գերազանցությամբ ավարտել է համալսարանը, նա հիմա Երեւանում է, սակայն դժվար է ասել՝ արդյո՞ք վերջնականապես այստեղ է մնալու:

Starnews-ի ուշադրությունը գրավել է այն, որ օրերս դերասանուհին հարսանյաց սրահ էր այցելել, ինչից կարող ենք ենթադրել, որ նրա կյանքում հնարավոր է փոփոխություն է տեղի ունեցել: Նշենք, որ Մերին երբեք չի մեկնաբանում իր անձնական կյանքը: Հավելենք, որ օրերս սթորի էր տեղադրել, որում ցուցադրել էր տղամարդու ձեռք, սակայն կրկին ոչինչ չէր մեկնաբանել: